...

Վահե Գրիգորյանից խելք սովորեք. տեսանյութ

Վահե Գրիգորյանից խելք սովորեք. տեսանյութ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը մերժելու որոշում է կայացրել, ասել է.

«Անսպասելի էր, որովհետև այստեղ պետք էր քննարկել բացառապես ֆորմալ հիմքերը։ Սահմանադրական դատարանը փորձում է տարբեր պատճառներով խուսափել բարդ գործերի քննությունից։ 

«ՉԻ». Մի անգամ էլ ենք հիշեցնում. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է: Թե բա՝ ՍԴ-ի որոշումը անսպասելի էր: 

Իսկ ի՞նչ էիք սպասում: Սրանք դեռ թավշե ամպերի մեջ են սավառնում, իրենց թվում է, թե բավական է դեմքի լուրջ արտահայտությամբ միտք հայտնեն, ուրեմն, բոլորն էլ դա պետք է լուրջ ընդունեն:

Այսպիսի որակով խորհրդարանին Սահմանադրական դատարանի այդ խմբակը՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, դեռ շատ է հինգ մատի արանքով նայել: Կամ՝ ընդհանրապես չի նայել: 

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը Հրայր Թովմասյանի հարցը լուծելու ճանապարհը ծամել, դրել է խորհրդարանի բերանը, սրանք դեռ զիլինա են խաղում: 

Իսկ Վլադիմիր Վարդանյանին խորհուրդ կտանք դիտել Վահե Գրիգորյանի նոր մեկնաբանությունը, թող սովորի:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5885 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ