...

Վանեցյանը շարունակում է սաբոտաժը

Վանեցյանը շարունակում է սաբոտաժը

Ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկա օրերին ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ կնշանակվի Ալեքսանդր Գրիգորյանը: Նա հայտնի է կանանց ֆուտբոլային թիմեր մարզելով:

«ՉԻ». Վանեցյանն արդեն վերածվում է լեգենդար սաբոտաժնիկի: Սկզբում ձախողեց ԱԱԾ աշխատանքը՝ հնարավորություն տալով մի շարք հանցագործների Հայաստանը լքելու, հիմա էլ եռանդ չի խնայում ֆուտբոլի հարցը վերջնականապես փակելու: 

«ԲՄԱ Խաբարովսկից» ու «Տամբով» թիմերից խայտառակ կերպով հեռացված մարզիչը ի՞նչ կարող է տալ ֆուտբոլի հավաքականին: Գրիգորյա՞նն է այն միջազգային լուրջ համբավ ունեցող մարզիչը, որ Վանեցյանը պաշտոնավարման սկզբում խոստացավ բերել հավաքական: Ինչպե՞ս հավաքականի տղաները կնայեն, որ իրենց մարզում է կանանց ֆուտբոլում աշխատած մարզիչը: Չի՞ բերի արդյոք դա հավաքականի վերջնական կազմաքանդմանը: «Եվրո-2020»-ը Վանեցյանն արդեն ձախողել է, հիմա էլ աշխատանքներ է տանում, որ 2022 թվականի ընտրական փուլը նույն ճակատագրին արժանանա: 

Իշխանությունը, որ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, թե 2050 թվականին հայկական ֆուտբոլը մեծ նվաճումների է հասնելու, իրավունք չունի անհաղորդ մնալ նման սաբոտաժին: Որքան էլ ֆեդերացիան անկախ կազմակերպություն է, պետությունը պարտավոր է գործին միջամտություն ցուցաբերել և չթողնել, որ Վանեցյանի ծաղրական էքսպերիմենտները տեղ ունենան հայկական ֆուտբոլում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   969 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ