...

Վարչապետը ծնողական ժողով անցկացնելու անհրաժեշտություն ունի

Վարչապետը ծնողական ժողով անցկացնելու անհրաժեշտություն ունի

«Իմ քայլի» պատգամավորները «հորով-մորով» արեցին օրենսդրական գործունեությունը, հիմա էլ անցել են անձնական հաշիվներ մաքրելուն: Եվ որքան էլ տարօրինակ է, ոչ թե այլ խմբակցությունների ներկայացուցիչների հետ, այլ՝ միմյանց: Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և Վարդան Աթաբեկյանը, ներկայումս մոդայիկ դարձած խոսքով, իսկական «բոլոլա» էին սարքել ԱԺ-ում: Եվ ակնհայտ էր, որ գործընկերների ժամանակին միջամտելը կանխեց ավելի հեռու գնացող զարգացումները:

Բայց ավելի հետաքրքիր էին պարզաբանումները: «Իմ քայլի» պատգամավորներից մեկը, պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունեցել, տվեց պարզապես հանճարեղ պատասխան: Այնպիսի, որ անգամ Գալուստ Սահակյանը կծափահարեր: Պարզվում է՝ հավաքվել էին որոշելու ընդմիջման հարցերը: Եվ միայն հետո պարզվեց, որ խնդիրը անձնական է եղել: Այսինքն՝ չունեն այլ տեղ անձնական հարցերը պարզելու, դրա համար եկել են ԱԺ և այնտեղ են իրենց հարցերը լուծում:

Ահա այսպիսի պատգամավորների է Նիկոլ Փաշինյանը բերել խորհրդարան: Ահա կոնկրետ անուններ, որ մսխում են ժողովրդի հավատը և վստահությունը իշխանության հանդեպ: Նրանք են, որ չունենալով անհրաժեշտ զսպվածություն, ոռոգում են տեսակետները, թե այս խորհրդարանը ոչնչով չի տարբերվում նախորդներից:

Փարիզից վերադառնալուց հետո Փաշինյանը անպայման պետք է ծնողական ժողով անցկացնի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ