Սատիրիկոն
06.12.2019 / 22:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 21:00
Քաղաքական
06.12.2019 / 20:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 19:30
Սատիրիկոն
06.12.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 18:00
26.11.2019   11:30
850

«Վերնատուն» ակումբի անդամի էժանագին մանիպուլյացիաները

«Հիմա երեկ էս մեր «համեստ», ապառիկները չփակելու հետևանքով սև ցուցակներում հայտնված Արարատը իր մերձավորներին (26-28 հոգու) տանում ա խաշ ուտելու ու երևանյան ռեստորաններից մեկում միանգամից 290.000 դրամի հաշիվ ա փակում: Հիմա մեկդ ասեք, որ սա արդար ա ու ասեք, որ սովորական աշխատավարձով ապրող մարդն իրան կարար տենց բան թույլ տար: Պարզ ա չէ՞, որ Միրզոյան Արարատը մինչև իշխանական կայֆերից օգտվելը նման բան իրան չէր կարա թույլ տար, պարզ ա չէ՞, որ մարդը, որ չի կարում ապառիկ փակի, սենց կայֆերի մասին երազել անգամ չէր կարա:

Հիմա, տիկնայք և պարոնայք, մեր գեղցիները այ սենց կայֆերի մեջ են ու էդ նրա համար, որ դուք հասկանաք, որ չտես, աչքակապ ու անկուշտ գեղցիներին իշխանություն տալ չի կարելի: Այ, երբ սա կհասկանաք, էդ ժամանակ Միրզոյան Արոն նորից կվերադառնա իր մի քանի հարյուր հազար աշխատավարձին ու նորից նույն համեստ ու ամաչկոտ պլանքյաշ տղեն կդառնա, իսկ մինչև էդ դուք սովից զկռտացեք, իսկ Արարատը թող 290 հազար դրամի խաշ պատիվ տա»:

Ֆեյսբուքյան գրառման հեղինակը «Վերնատուն» ակումբի անդամ Նարեկ Սամսոնյանն է:

«ՉԻ». Արարատ Միրզոյանը չպետք է հապաղի և անմիջապես դիմի դատարան: Ինչպես արեց Տիգրան Ավինյանը: Կամ դատարանը ապացուցված կհամարի ԱԺ նախագահի պլանքյաշ լինելը՝ դրանից բխող հետևանքներով, կամ Սամսոնյանը ստիպված կլինի դիմել գրառման հովանավորներին՝ լափառոշ բերանը բացելու արդյունքում ֆինանսական ծախսերը հոգալու խնդրանքով:

Ակտիվիստ Սամսոնյանը «լավ տեղեկացված է», թե որքան հաշիվ է փակել Միրզոյանը, բայց երկարաշունչ գրառման մեջ չի ցանկանում նշել փոքրիկ նյուանս: Այդ օրը լրացել Է ԱԺ նախագահի 40-ամյակը: Այսինքն՝ շատ համեստ ծննդյան ծախս է տեսել Միրզոյանը: Շուրջ 30 հոգու է հրավիրել և վճարել 290000 դրամ: Այդպիսի «շռայլ» ծախսեր իրենց հյուրերի համար օրական տեսնում են հազարավոր հայաստանցիներ՝ յուրաքանչյուրի աթոռի համար վճարելով 10000 դրամ:

«Վերնատուն» ակումբի երիտասարդը ճիշտ կաներ ժամանակին, բայց հիմա էլ ուշ չի՝ հետաքրքրվեր ավելի լուրջ գործերով: Օրինակ, ինչպես է ստացվել, որ Միրզոյանի նախորդ Հովիկ Աբրահամյանի վարորդը դարձել է Հայաստանի ամենամեծ ռեստորաններից մեկի սեփականատերը: Ինչ միջոցներով ու համասեփականատիրությամբ է կառուցվել սեփական գազանանոցով ռեստորանը:

Ընդհանրապես, զավեշտալի է ունենալ Սերժ Սարգսյանի պես ղեկավար և ինչ-որ մեկին մեղադրել թմրանյութ օգտագործելու մեջ: Պակաս զավեշտալի չէ՝ տարիներով չաշխատել և վերջերս գնել թանկարժեք BMW X6 ու ԱԺ նախագահին մեղադրել «համեստ» ծնունդ անելու մեջ:

Ի վերջո, Սամսոնյանը ճիշտ կանի դատարկ փորով գրառումներ չանի: Գրառման հոնորարից մի լավ սնվի՝ նոր միայն զբաղվի էժան մանիպուլյացիաներով:
 



 Պիտակներ

         Արարատ Միրզոյան, Նարեկ Սամսոնյան

Գովազդ

Ամենաընթերցված













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 831















Homos Latentus
Homos Latentus
03.12.2019 / 641