...

Վիրավորվելու մասով Գագիկ Ծառուկյանն իրավացի էր. ԲՀԿ-ական պատգամավոր

Վիրավորվելու մասով Գագիկ Ծառուկյանն իրավացի էր. ԲՀԿ-ական պատգամավոր

ԱԺ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատեց նախարարների, փոխնախարարների և նախարարությունների աշխատակազմերի գլխավոր քարտուղարների աշխատավարձերի բարձրացման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման գաղտնիությունը: Խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանը ժողովրդի և պատգամավորների համար վիրավորական համարեց վարչապետի գաղտնի հանձնարարականը: 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «ՉԻ» հետ զրույցում նշեց, որ այդ առնչությամբ Գագիկ Ծառուկյանի գնահատականը տեղին էր:

- Մեր կարծիքով բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում Հաստանի Հանրապետությունում, պետք է լինեն` բաց, պարզ, հասկանալի, որ ավելորդ ասեկոսեներ, ավելորդ խոսակցություններ չլինեն: Ըստ էության, տհաճ իրավիճակ է ստեղծվել: Ինչի համար է նման կիսաքողարկված, գաղտնի ընթացքը: Ինչո՞ւ հրապարակավ չխոսվեց այդ մասին: Իրավացի է Գագիկ Ծառուկյանը: Այս իրողությունը հարգանքի բացակայության նշան է սեփական ժողովրդի հանդեպ, սպասենք տեսնենք, թե կառավարությունը ինչ պարզաբանում կտա:

Անդրադառնալով Սահմանադրական Դատարանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների կասեցման մասին որոշման նախագծի մերժմանը՝ Աբովյանը նշեց. 

- Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ այն փաստաթուղը, որը ներկայացված էր, փաստացի բավականին թույլ էր և ըստ էության չէր: Այդ հիմնավորմամբ էր պայմանավորված մեր խմբակցության քվեարկության չմասնակցելը: Մենք համոզված էինք, որ փաստաթուղթն այդ տեսքով չէր ընդունվելու: Եթե կլինեն փաստարկներ, որով հիմնավորվում է, որ Հրայր Թովմասյանը հանցագործություն է կատարել և էական խախտումներ է արել, դա ուրիշ հարց է: Հիշեցնեմ, որ մենք դեմ էինք քվեարկել, երբ Հրայր Թովմասյանը նշանակվում էր ՍԴ նախագահ: Կրկնում եմ, այն բոլոր գործընթացները, որ կատարվում են Հայաստանում, պետք է լինեն օրենսդրության և սահմանադրության շրջանակներում:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5723 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ