...

Վլադիմիր Կարապետյանը՝ «Կովկասյան վագրի» մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ «Կովկասյան վագրի» մասին

Հայաստանը հոդված չի պատվիրել: «ՉԻ»-ի հետ զրույցում որոշ լրատվամիջոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկում՝ «Time»-ում, հոդված պատվիրելու մեկնաբանությունների առնչությամբ պարզաբանեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Այդպիսի բան չկա: Ոչ: Կառավարությունը, պետական որևէ կառույց առնչություն չի ունեցել»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ «Time»-ը, Հայաստանը կոչել էր «Կովկասյան վագր»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել էր, որ «Time» պարբերականը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանը անվանել է «Կովկասյան վագր»:

«Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ «Time»-ը»,- գրել է վարչապետը:

Փաշինյանի գրառումին հաջորդեցին որոշ լրատվամիջոցների վերլուծականներն ու «հետաքննությունները», իբրև Փաշինյանը «Time»-ում նյութ է պատվիրել և գովազդով տեղադրված նյութը ներկայացնում է որպես ձեռքբերում՝ հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկելով հասարակությանը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1608 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ