...

Զգույշ՝ հիվանդանոցից չփախցնեն

Զգույշ՝ հիվանդանոցից չփախցնեն

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երևան» ՔԿՀ-ից այսօր առավոտյան տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն:

«ՉԻ» հարցին` «Յուրաքանչյուր դատապարտյալ ցանկության դեպքում կարո՞ղ է հետազոտվել քաղաքացիական հիվանդանոցում, և ինչո՞ւ Քոչարյանին չեն տեղափոխել ՔԿՀ հիվանդանոց», ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը պատասխանեց. «Դատապարտյալների հիվանդանոցը քանի որ հագեցած է, յուրաքանչյուր դատապարտյալ իր ցանկությունը կարող է հայտնել, թե որտեղ է ցանկանում հետազոտվել իր միջոցներով՝ լինի դատապարտյալ, թե կալանավորված անձ: Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանն է, դրա համար է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց հետազոտման: Յուրաքանչյուր կալանավոր և դատապարտյալ կարող է դիմում գրել և տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց»,- ընդգծեց Նոնա Նավիկյանը: 

«ՉԻ» ճշտող հարցին՝ «օրենքի ո՞ր կետով է կանոնակարգվում վերոնշյալ գործընթացը», ՔԿՀ մամուլի պատասխանատուն նշեց. «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին օրենքի 13-րդ կետում նշված է այդ մասին, կարող եք ծանոթանալ»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ