...

1000 դոլարանոց շամպայնը միֆ էր

1000 դոլարանոց շամպայնը միֆ էր

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եվ ուրեմն, ո՞րն է կարծրացած այս մտածելակերպի պատճառը, որն էլ հանդիսանում է ձախողած կառավարության հիմնական խաղաթուղթը և որի վրա, ինչպես տեսնում ենք, հիմնված կլինի նաև նրանց նախընտրական քարոզարշավը (եթե արտահերթ ընտրություններ ի վերջո լինեն): Այս ամենի համար կան իհարկե օբյեկտիվ պատճառներ. այն է կառավարման մեջ նախկինում եղած թերությունները, որոշ մարդկանց արտոնյալ լինելը, արդարության զգացողության պակասը..., բայց ուսումնասիրելով մարդկանց մեջ արմատավորված այդ զգացողության հիմնական բաղադրիչները, ակնհայտ է դառնում, որ դրա առանցքային պատճառը այնուամենայնիվ 20 տարի և ավել հետևողական տարածված միֆերն են»:

«ՉԻ». Դե լավ հա, ինչո՞ւ ես ջուր լցնում իշխանությունների քարոզարշավի ջրաղացին: Հայրիկիդ իշխանության տարիներին չեն եղել արտոնյալներ, իսկ արդարության զգացումն այնքան շատ էր, որ արտահանում էինք հարևան երկրներ:

Ի՞նչ արտոնյալներ, պարզապես հանճարեղ գործարարներ են եղել: Օրինակ՝ մի երիտասարդ բանակում իբր ծառայելուց անմիջապես հետո ստեղծում է մի քանի միլիոն դոլար կապիտալ ունեցող ապահովագրական ընկերություն: Կրկնում ենք՝ ոչ մի արտոնյալ կարգավիճակ, պարզապես բնածին տաղանդ բիզնեսի ասպարեզում:

Կամ ի՞նչ արդարության պակասի մասին կարող է խոսք գնալ: Ի՞նչ է նշանակում երկրի ղեկավարին դիմել՝ բարև Ռոբ: Արդարությունը շատ արագ վերականգնվեց: Ոչինչ որ՝ զուգարանում:

1000 դոլարանոց շամպայնը միֆ չէ, բա ի՞նչ է: НТВ հեռուստաընկերությունը միշտ է աչքի ընկել ապատեղեկատվություն տարածելով: Ապրի Ռոբերտ Սեդրակիչի արևը, որ այդ ապատեղեկատվությունը տարածելուց անմիջապես հետո դադարեցրեց հեռուստաընկերության սփռումը Հայաստանում:

Հ.Գ. Սև ու սպիտակի թեզը միշտ էլ արդիական է լինելու, քանի դեռ ոմանք գեղեցիկ տեքստերով փորձում են ջնջել ժողովրդի հիշողությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1117 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ