...

20 տարվա գարշահոտը դեռ չի անցել

20 տարվա գարշահոտը դեռ չի անցել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Առավոտվանից երկիրը, հասարակական ու քաղաքական շրջանակները քննարկում են Հրայր Թովմասյանի հանդեպ շարունակաբար գործադրվող ճնշումների նոր արարը:

Բախտի բերմամբ, զուգահեռ տեղի է ունենում Ազգային Ժողովի նիստ, որտեղ և ոչ մի պատգամավոր և ոչ մի խոսք Սահմանադրական Դատարանի նախագահի հանդեպ գործադրվող և աղաղակող քայլերից դեռ չի խոսել:

Այդ ԱԺ-ն փակեք, տեղը coffee-shop կամ sushi-bar բացեք, մեկ է երկրի քաղաքական օրակարգը արդեն մեկ տարի է, ինչ այդ պատերից դուրս է»:

«ՉԻ». Իրականում սա հետաքրքիր դիտարկում է: Իսկապես, Հրայր Թովմասյանի տան խուզարկության թեմային գոնե ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները պետք է անդրադառնային: Հաստատ իշխանությունները չեն նրանց արգելել խոսել:

Բայց որ Աշոտյանը այս խորհրդարանին ինչ-որ անուն է կպցնում, դա արդեն ցինիզմից էլ դենն է: 20 տարի խորհրդարանը իրենց ձեռքում է եղել, և բացի կնոպկա սեղմելուց որևէ այլ բան չենք հիշում, որ արած լինեն: Հոտի պես քշում էին այստեղ, հետո՝ այնտեղ: Սա եք եղել դուք: Մեկ-մեկ Շմայսն էր ծաղկացնում ձեր օրենսդրական գործունեությունը: Այնքան գաղջ ու սովետական գարշահոտ էր գալիս հանրապետական խորհրդարանից, որ նույնիսկ պոպկորնով էլ չէր դիտվում: 

Ու հիմա սրանք փորձում են դասեր տալ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2819 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ