...

Անգրագետ օգտատերը

Անգրագետ օգտատերը

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է տեսանյութով, որի վերնագիրն է՝ «Բագրատյանի հզոր ապտակը Սահակաշվիլուն»:

«ՉԻ». Ներկայումս համացանցում շատ են այդ որակի տեսանյութերը, որոնք տարբեր կայքերի տեղեկատվությունը հավաքում են իրար գլխի և ներկայացնում անհասկանալի աջաբսանդալ: Քիչ թե շատ մեդիագրագետ օգտատերերը ոչ միայն չեն կիսվում այդպիսի «լուրերով», այլ նաև կարգավորումների միջոցով հեռացնում են դրանք: Բայց աշխարհահռչակ տնտեսագետ Բագրատյանը ոչ միայն չի հեռացրել, այլ նաև նպատակահարմար է գտել կիսվել:

Բագրատյանը օրերս խորհուրդ էր տալիս Փաշինյանին, որ եթե չի հասկանում տնտեսությունից, գոնե կողքը մարդիկ պահի, որոնք խորհուրդներ կտան: Չէր խանգարի նմանատիպ խորհուրդ տալ Բագրատյանին՝ եթե մեդիագրագետ չէ, կարող է խորհուրդներ լսել սոցիալական ցանցի սկսնակ օգտատերերից և չկիսվել ամեն տեսակ լրատվական աղբից:

Ինչ վերաբերում է տեսանյութի բովանդակությանը:

Փաստորեն, Սաակաշվիլու հայտարարությունից անցել է մի քանի օր, բայց Բագրատյանը մինչև հիմա չի հասկացել, որ Վրաստանի նախագահը չէր հեգնում Փաշինյանին, այլ ավելին՝ հաստատում էր նրա խոսքերը: Եվ առնվազն զավեշտալի է, որ նա չի ընկալել Սաակաշվիլու խոսքերը և փորձել է հուժկու ապտակ հասցնել նրան: Սաակաշվիլին օգտագործեց Փաշինյանի հայտարարությունները ևս մեկ անգամ հարվածելու Իվանաշվիլուն, ևս մեկ անգամ բարձրաձայնելու նրա ապիկար իշխանության մասին:

Եվ ի վերջո, Սաակաշվիլու ձեռքբերումները խոստովանում են անգամ նրա քաղաքական հակառակորդները, ինչը չես ասի Բագրատյանի մասին: Իր ձեռքբերումների մասին աշխարհում հիշում է միայն ինքը և մեկ էլ «Հայելու» Անժելա Թովմասյանը: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3123 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ