...

Ափսոս, որ չի մասնակցում

Ափսոս, որ չի մասնակցում

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով սահմանադրական հանրաքվեի հարցին, ասել է. «Հակաիրավական, հակաօրինական, հակասահմանադրական պրոցեսին անձամբ ես ոչ մի կերպ չեմ պատրաստվում միանալ։ Սա շատ մեծ հիմարություն է, որ արվում է պարզապես սեփական մարդկանց Սահմանադրական դատարանում ունենալու համար»:

«ՉԻ». Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում՝ 1945 թվականի մարտի 27-ին, Արգենտինան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Այսինքն՝ պատերազմի ավարտից մի ամիս առաջ: Հայտարարեր, չհայտարարեր, պատերազմի ելքը վճռված էր: 

Լևոն Քոչարյանին թվում է, թե եթե ինքը չի մասնակցելու սահմանադրական հանրաքվեի գործընթացին, ապա վերջ, հանրաքվեն տապալված է: Մասնակցեր, չմասնակցեր, դրանից ոչինչ չէր փոխվելու, ընդհակառակը, դա «այո» քվեարկողների թիվը մի 20 տոկոսով կավելացներ: Իրական պատճառը՝ հանրաքվեի գործընթացներին չմասնակցելը, հենց դրանով է պայմանավորված: 

Եվ մեկ էլ. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարանը միշտ դիտարկել են որպես սեփական գրպանի կառույց, որտեղ տարիներ շարունակ իրենց հավատարիմ մարդկանց են տեղավորել. սկսած դաշնակցական Կիմ Բալայանից մինչև Հրայր Թովմասյան ու Արևիկ Պետրոսյան: Անկախ, հանրության շահերը սպասարկող ՍԴ հասկացությունը նրանց համար խորթ է, ու Լևոն Քոչարյանը ենթագիտակցորեն դա խոստովանում է. որ իրենց համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեները միայն սեփական իշխանությունը հավերժացնելու և սեփական դրածոներին նշանակելու համար են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2950 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ