...

Արդեն ապահովում եք բարօրություն

Արդեն ապահովում եք բարօրություն

Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ընդդիմության հետ, թե առանց՝ մենք իրացնելու ենք քաղաքացու կողմից ստացված մանդատը՝ ի բարօրություն մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության»։

«ՉԻ». Հաշվի առնելով վերջին չորս օրերի զարգացումները՝ միանշանակ իրացնելու եք: Իրացնելը ո՞րն է՝ գերակատարելու եք պլանը:

Պարզապես մնում է հասկանալ, թե ինչ եք հասկանում բարօրություն ասելով:

Օրինակ՝ կարելի է ենթադրել, որ բարօրություն ասելով՝ նկատի ունեք հասարակությանը ծիծաղ պարգևելու ցանկությունը և դրա տևողությունը: Այս առումով իսկապես կգերակատարեք պլանը: Չորս օրվա ընթացքում, ընդդիմության հետ համատեղ այնքան եք զվարճացրել հասարակությանը, որ ոչ մի նախորդ գումարման խորհրդարան չէր կարողացել ապահովել անհամեմատ ավելի երկար ժամանակահատվածում:

Օրինակ՝ այսօր կարող էիք ևս մի քանի անգամ տապալել քվեարկությունը՝ սխալ տպելով Իշխանի անունը կամ նրան առաջադրած դաշինքի անվանումը: Ֆորմալ առումով մեղավոր չէիք լինի քվեարկության տապալման համար, բայց ահագին էմոցիաներ կպարգևեիք ձեզ հետևող հեռուստադիտողներին:

Իմիջիայլոց, բարօրության մասին: Չե՞ք պատրաստվում հրաժարվել պատգամավորին հատկացված օգոստոս ամսվա ձեռքի ծախսի փողից: Ամբողջ օրը նիստերի դահլիճում եք, շրջաններ չեք այցելել, գուցե փողը պետք եկած չլինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   603 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ