...

Աշխատասենյակները վերանորոգելուց հետո կանցնեն երկիրը փրկելուն

Աշխատասենյակները վերանորոգելուց հետո կանցնեն երկիրը փրկելուն

««Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում կոսմետիկ շտկումներ են»,- գրում է «Հրապարակ» թերթը:

«ՉԻ». Բա կոսմետիկ շտկումներ պետք է անեին, իրենց ո՞վ էր թողնելու, որ կրող պատեր քանդեն և նոր Հյուսիսային պողոտա կամ Վահագնի թաղամաս կառուցեն:

Նախկին խորհրդարանը ևս 2.5 տարի պիտի աշխատեր, և դժվար թե հիմա վերանորոգում իրականացվեր: Ուրեմն՝ վերանորոգումը պայմանավորված է նոր պատգամավորների հայտնվելով և ուղղված է նրանց ճաշակը բավարարելուն:

Դժվար թե Գագիկ Ծառուկյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի կամ Իվետա Տոնոյանի աշխատասենյակները այնքան անմխիթար վիճակում էին, որ շտապ վերանորոգում էր անհրաժեշտ: Պարզապես Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը կամ Վահե Հակոբյանը չեն կարող աշխատել այն աշխատասենյակներում, որտեղ դեռ կա Բարգավաճի շունչը: Իրենք արմատական ընդդիմություն են, չեն կարող թողնել, որ իրենց վրա ազդի լայթս ընդդիմության աուրան:

Պատգամավորներին ձեռքի ծախսի համար 250 հազար դրամ տրամադրելու վերաբերյալ մեծ աղմուկ էին բարձրացրել (օբյեկտիվորեն): Տեսնես՝ ընդդիմադիր պատգամավորներից քանի՞սն են հրաժարվել այդ գումարից: Առավոտից երեկո Արցախի մասին մտահոգվող ընդդիմությունը ինչո՞ւ չի պահանջել, որ աշխատասենյակները վերանորոգելու փոխարեն մի հատ շենք կառուցեն տեղահանված հադրութցիների համար:

Հ.Գ. Գոնե պարզվի, որ բյուջեի փողերով չեն վերանորոգում իրականացնում: Պարզվի, որ դաշինքի հոգևոր հայրն է մտահոգ իր կողմից առաջնագիծ ուղարկված պատգամավորների համար հաճելի միջավայր ստեղծելով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   648 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ