...

Աստղերը հուշում են. Գագիկ Ծառուկյան

Աստղերը հուշում են. Գագիկ Ծառուկյան

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Գագիկ Ծառուկյան - կենդանակերպի նշանը - Մուլտի առյուծ։

Շաբաթը հագեցած կլինի տեր փնտրելու որոնողական աշխատանքներով:

Երկուշաբթի կհայտարարեք, որ ունեք տեսակետ Հրայր Թովմասյանի վերաբերյալ, բայց չեք հայտնի մինչև չգա հյուսիսի ձեր բարեկամը: Կգա և ձեր տղամարդու խոսքը կասեք:

Երեքշաբթի կանցկացնեք բեղերով անձնավորության ուսին լացելով, կպատմեք ձեր բոլոր դարդերը, անպայման կնշեք, թե ով է ձեզ անընդհատ նեղացնում:

Չորեքշաբթի Գևորգ Պետրոսյանը ձեր համար կկարդա Մխիթար Գոշի «Դատաստանագրքից» հատվածներ: Ձեզ հատկապես կհետաքրքրեն փողերի լվացման և սահմանադրական կարգը տապալելու հատվածները:

Հինգշաբթի կհանդիպեք ձեզ նեղացնողի հետ: Ջուր չխմեք, որովհետև ստիպելու է խմել ամբողջ այն ջուրը, որ առաքել եք հեղափոխության համար:

Ուրբաթ կայցելեք Իզմիրլյան կենտրոն: Բժիշկներին նորմալ կվարձատրեք, որ գրեն՝ պարզապես մրսել եք:

Շաբաթ-կիրակի անցկացրեք համակարգչի առջև, փորձեք յութուբից հնարավորինս ջնջել «Վիրավոր առյուծ» հիթը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի

ՎԱՐԿԱՆԻՇ

   10081 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ