...

Աստղերը հուշում են. Հրանտ Բագրատյան

Աստղերը հուշում են. Հրանտ Բագրատյան

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Հրանտ Բագրատյան. Կենդանակերպի նշանը՝ Մեգաոտնուկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի մաթեմատիկական իրադարձություններով:

Երկուշաբթի կհայտարարեք, որ Սաակաշվիլին Հայաստանի տնտեսությունից ավելի լավ է հասկանում, քանի որ օգտվել է ձեր կոնսպեկտներից:

Երեքշաբթի դատի կտաք Ազգային վիճակագրական ծառայությանը՝ վիճակագրական ծառայություններ մատուցելու համար:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ Նիկոլը սխալ էր, Սաակաշվիլին՝ ճիշտ, բայց դուք բոլոր դեպքերում ամենաճիշտն եք:

Հինգշաբթի օրը ավանդական հարցազրույց կտաք «Հայելուն». այս անգամ թեման կլինի Բագրատյանի դերը ՌԴ նոր կառավարության ձևավորման գործում:

Ուրբաթ օրը Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում ձեզ կբլոկի. ստիպված, չուզելով ընկերություն կանեք ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ:

Շաբաթ և կիրակի օրերին կուսումնասիրեք GDP, VVP, ICQ,, MMA, PPTS և HTTP տվյալները՝ «Հայելուն» ընդառաջ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   2277 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ