...

Աստղերը հուշում են. Ջորջ Սորոս

Աստղերը հուշում են. Ջորջ Սորոս

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Ջորջ Սորոս. Կենդանակերպի նշանը՝ Կովբոյ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հանցավոր իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Ձեզ կզանգահարեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդից և կպահանջեն միացնել «Կոնգրես» հյուրանոցի լույսերը: 

Երեքշաբթի օրը բերման կենթարկվեք Կենտրոնական հետախուզական վարչություն՝ Սիրիայի ներքաղաքական իրավիճակն ու Մենուա Հարությունյանի «չոլկեն» խառնելու համար:

Չորեքշաբթի օրը ձեզ կպարգևատրեն ԱՄՆ-ի վաստակավոր վաստակ կոչումով: 

Հինգշաբթի օրը Վիկտոր Սողոմոնյանը ձեզ կմեղադրի իր «մեյլը» կոտրելու և մեքենայի «կալյոսը» ծակելու մեջ: 

Ուրբաթ օրը Վիտալի Բալասանյանը ձեզ կընդգրկի ահաբեկիչների «սև ցուցակում» և կսպառնա բարոյապես ոչնչացնել: 

Շաբաթ և կիրակի օրերին տնից դուրս մի եկեք, մեկ է, չի ստացվի. Նարեկ Մալյանը նարդու սեղանով տան դուռը արգելափակելու է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   10579 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ