...

Աստղերը հուշում են. Սոֆյա Հովսեփյան

Աստղերը հուշում են. Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյան - Կենդանակերպի նշանը՝ Պնդաճակատ (толстолоб)

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի անզիջում իրադարձություններով։

Երկուշաբթին շատ խառը օր է. կհայտարարեք, որ Մարալիկը սար չի դառնա, Ամուլսարն էլ՝ ծննդատուն:

Երեքշաբթի կառաջարկեք Հրապարակում տեղադրել «Տիգրան Մեծը նվաստացնում է Պոմպեոսին» հուշահամալիրը, որպես հայուգենի վառ հաղթանակ:

Չորեքշաբթի օրը խորհրդարանի շենքում կտեսնեք Վահե Գրիգորյանին. տրամադրության անկում, դեպրեսիա, հիստերիկ ջղաձգումներ:

Հինգշաբթի կհայտարարեք, որ այլևս չեք մասնակցելու «Իմ քայլը» խմբակցության նիստերին, բայց սկզբունքորեն շարունակելու եք գալ խորհրդարան, աշխատավարձ ստանալ և օգտվել ծառայողական մեքենայից:

Ուրբաթ օրը ֆեյսբուքում լուսանկար կհրապարակեք և դատախազությունից կպահանջեք պատժել փողոցը աղտոտող և անբարո վարքագիծ դրսևորող անձնավորությանը. հետաքննությամբ կպարզվի, որ դա «Միզող տղայի» արձան-շատրվանն է: 

Շաբաթը և կիրակի օրերին կզբաղվեք հակաֆեմինիստական և հակագլոբալիստական գրականության ընթերցմամբ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   3336 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ