...

Աստղերը հուշում են. Վազգեն Մանուկյան

Աստղերը հուշում են. Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյան. Կենդանակերպի նշանը՝ Ժանտաքիս

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի համազգային իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կառաջարկեք սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել՝ հայ ժողովրդի գործունեությունը սահմանափակելու համար:

Երեքշաբթի կդատապարտեք հայ ազգին՝ ձեզ բանի տեղ չդնելու համար:

Չորեքշաբթի օրը լույս կտեսնի ձեր նոր հոդվածը. «Երեք հրացանակիրները. 20 րոպե անց»: 

Հինգշաբթի կսկսեք պատրաստվել նոր արտահերթ ընտրությունների. «Քոչարյանի հետ, Քոչարյանի համար, ընդմիշտ Քոչարյան» կարգախոսով:

Ուրբաթ օրը «Ջազվեի» պադվալում հանդիպում Ս. Ս. Փ. Դրամաշնորհ Տեր Միքայել 1-ինի հետ. կքննարկվի ձեր ֆեյսբուքյան էջի «ռասկրուտկայի» հարցը: 

Շաբաթ և կիրակի կանցկացնեք ձեր ամենասիրելի մարդու հետ. երբեմն օգտակար է բոլորից մեկուսանալ և ինքներդ ձեզ հետ մնալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3100 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ