...

Այսպես էլ Քոչարյանի գործը չի կարդացել

Այսպես էլ Քոչարյանի գործը չի կարդացել

«Առողջապահության նախարարին մի հարց կտայի, եթե հնարավոր լիներ. պարոն Թորոսյան, ի՞նչ կերպ կբացատրեք, որ Վրաստան կորոնավիրուսը թափանցեց ավելի շուտ, քան Հայաստան, Վրաստան մի քանի անգամ ավելի շատ զբոսաշրջիկ էր մուտք ու ելք անում, քան Հայաստան, Վրաստանում մի քանի անգամ ավելի շատ մարդ է թեստավորվել և, այդքանով հանդերձ, Հայաստանում մոտ հինգ-վեց անգամ ավելի շատ կորոնավիրուսով վարակված մարդ է հայտնաբերվել, քան Վրաստանում»:

Ֆեյսբուքյան գրառման հեղինակը փաստաբան Հայկ Ալումյանն է:

«ՉԻ». Ինչպես ասում են՝ հասել ենք, իջեք: Քոչարյանի պաշտպանությունը հորով-մորով արեց, պատասխանեց Փաստաբանների պալատի հարցադրմանը, թե ինչու է իրեն լկտի պահում դատարանում, հիմա էլ հարցեր ունի Արսեն Թորոսյանին: 

Քանի որ նախարարը զբաղված է և դժվար թե պատասխանի Քոչարյանի փաստաբանին, մի քանի փաստ ներկայացնենք, որ Ալումյանը գրառում անելուց առաջ կարող էր գտնել բաց աղբյուրներում:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին, կրթական հաստատությունները փակել են մարտի 2-ին: Հայաստանում առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Նույն օրը որոշում Է կայացվել մեկ շաբաթով փակել դպրոցները, այնուհետև 4 օրով դասերը վերականգնվել են ու ևս 3 վարակվածի հաստատման մասին լուրից հետո անմիջապես փակվել:

Իտալիայի հետ չվերթները դադարեցնելու որոշում Վրաստանը կայացրել Է մարտի 6-ին, երբ երկրում արդեն 9 հիվանդ կար: Հայաստանում քաղավիացիայի կոմիտեն մարտի 10-ին հանդես Է եկել կոչով՝ ժողովրդին հորդորելով չմեկնել Իտալիա, իսկ մարտի 13-ին եղել Է վերջին չվերթը; Չհաշված այն չարթերային թռիչքը, որը Իտալիայից Հայաստան բերեց ՀՀ քաղաքացիներին:

Վրաստանը երկիր ժամանող բոլոր քաղաքացիների համար պարտադիր մեկուսացման որոշում ընդունեց մարտի 21-ին, երբ երկրում արդեն 47 հիվանդ կար: Հայաստանը մարտի 16-ին էր որոշում ընդունել, որ Եվրոպայից ու ռիսկային երկրներից ժամանող քաղաքացիները պետք է պարտադիր մեկուսացվեն 14 օրով, այդ ժամանակ Հայաստանում կար 17 վարակակիր:

Վրաստանը արտակարգ դրություն հայտարարեց մարտի 21-ին, երբ երկրում հիվանդների թիվն արդեն հասել էր 47-ի: Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվել էր Վրաստանից 5 օր շուտ՝ մարտի 16-ին, երբ երկրում վարակվածների թիվը չէր գերազանցում 17-ը:

Վրաստանը միայն մարտի 30-ին խստացրեց տեղաշարժման ազատության ու արտակարգ դրության պայմանները: Հայաստանը արտակարգ դրության և տեղաշարժման իրավունքի սահմանափակումներ մտցրել էր դրանից 6 օր շուտ՝ մարտի 24-ին:

Ալումյանը ի վիճակի չի եղել մի քանի փաստերից օգտվել և համադրել դրանք. ինչպե՞ս է նա հասկանում Մարտի 1-ի 80 հատորանոց գործից, մնում է գաղտնիք: Թերևս Քոչարյանը նրան ուղարկել է չվճարվող արձակուրդի, նա էլ ստիպված միացել է Թորոսյանի դեմ վճարվող արշավին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3553 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ