...

Բլից-վիրտուալ. Վիտալի Բալասանյան

Բլից-վիրտուալ. Վիտալի Բալասանյան

- Ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ. չէ՞ որ դուք բազմիցս նրան վիրավորել եք:

- Սուտ եք ասում: Ես նրան երբևէ չեմ վիրավորել: Մենք շատ լավ կհամագործակցենք այդ Ցռան Վերգոյի հետ: Ընդհանրապես ես դասալիքների հետ սիրում եմ աշխատել:

- Բայց դուք հենց նոր կրկին վիրավորեցիք Փաշինյանին:

- Դուք կրկին ստում եք: Եթե ես ընտրվեմ, Փաշինյանը հենց առաջինը կվազի ինձ շնորհավորելու և դրանով կապացուցի իր ով լինելը:

- Ինչո՞ւ է ձեր գրասենյակներում փակցված Ռոբերտ Քոչարյանի նկարը:

- Դա հերյուրանք է, որ անձամբ եմ փակցրել նրա նկարները: Ձեր գրասենյակները թող լինեին, ձեր լուսանկարները փակցված կլինեին: Այնպես որ՝ ես որևէ կապ չունեմ Քոչարյանի հետ:

- Արցախ ժամանած ձեր համակիր Մարինա Խաչատրյանը սպառնում է չափալախել գեներալ Օգանովսկուն: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Այդ տեսակի առաջացման համար էլ է մեղավոր Նիկոլ Փաշինյանը և Սորոսը: Կինը պետք է լինի կին, տղամարդը՝ տղամարդ: Ես հպարտ եմ, որ Մարինան տղամարդ կին է:

- Եթե շատ քիչ ձայն հավաքեք, հնարավոր է հեռանաք քաղաքականությունից: Ի՞նչ հետևություններ կանեք:

- Ինչու ես պետք է հետևություններ անեմ: Թող Քոչարյանը և Սարգսյանը հետևություն անեն: Թող հասկանան, որ հիշեն՝ ինչ հերոսությամբ են աշխատել այդ փողը և քամուն չտան:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ