...

Չես հասկանում՝ Ծառուկյանի վրա է ծիծաղում, թե մազերն է քիպ կապել

Չես հասկանում՝ Ծառուկյանի վրա է ծիծաղում, թե մազերն է քիպ կապել

«Առնվազն 60 պատգամավորի կրծքանշանի վրա պետք է գրել Նիկոլ Փաշինյան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:

«ՉԻ». Արժանին մատուցենք Զոհրաբյանի ցինիզմին: Այն իսկապես ցինիզմ է լևլ գոդ մակարդակի: 

Սա ասում է մի կուսակցության ներկայացուցիչ, որի անդամների անձնագրերի նկարներում հանգիստ կարելի է փակցնել միայն Ծառուկյանի նկարը: Սա ասում է մի խմբակցության ներկայացուցիչ, որի անդամների 90 տոկոսն ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ և երբևէ չէին էլ երազի դառնալ պատգամավոր, եթե դա չցանկանար Ծառուկյանը:

Պարզապես զավեշտալի է սա լսել մեկի շուրթերից, ով ժամերով կարող է կանգնել Ծառուկյանի թիկունքին և անդադար ժպտալ: Միայն անհասկանալի է մնում՝ ծիծաղում է Ծառուկյանի համապատասխան մտքերի վրա, թե պարզապես մազերն է քիպ կապել:

Հայաստանի պատմության որևէ կուսակցության անդամներ երբեք այդքան անդեմ չեն եղել, որքան «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող կուսակցականները: Երբ ասում են մարդ-կուսակցություն, առաջնահերթ պետք է հիշել այդ կուսակցությանը: Քանի որ, եթե չլինեն Ծառուկյանը և հատկապես նրա փողերը, ապա «Բարգավաճ Հայաստանից» կմնա միայն կրծքանշանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2323 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ