...

Չտեսնված մեծահոգություն

Չտեսնված մեծահոգություն

«Հայաստանի ընդդիմադիր դաշտը երբեք այսքան միասնական և համերաշխ չի եղել, որքան այս օրերին։ Պատերազմի առաջին օրվանից ընդդիմությունը ցուցաբերել է բացառիկ կեցվածք, որի շարունակությունն էլ հենց այս գործընթացներն են։ Այո, քաղաքական խորհրդակցություններ եղել են, և դրանք շարունակվում են»։

Սա հատված էր ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ 168.am կայքին տված հարցազրույցից:

«ՉԻ». Փաստորեն դաշնակցական գործչին թվում է, թե քաղաքական դաշտն էլ սեփականաշնորհման ենթակա օբյեկտ է և կարելի է այնպես անել, որ լավագույն կտորները հասնեն իրենց և իրենց ընկերներին:

Քաղաքական դաշտում կան բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք չեն մասնակցում խարդավանքներին, մաս չեն չեն կազմում ձեր նպատակներին:

Այդ «խորհրդակցություններին» մարդ-կուսակցություններ էլ ներգրավելով` միայն սուրճի չափաքանակն եք ավելացնում, որակ չեք կարող ապահովել:

Ինչ վերաբերում է կոնկրետ Դաշնակցությանը: Առաջին օրվանից՝ քաղաքական հայտարարություններ, պահանջներ, կառավարության հրաժարական և պետական ոչ լեգիտիմ կառույցների ստեղծման օրակարգ. չտեսնված համերաշխություն է:

Եթե համերաշխություն ասելով նկատի ունի, որ առ այսօր զենքերով չեն մտել կառավարություն և խորհրդարան, չեն գրավել փոստը և հեռուստաաշտարակը, ապա այո, շնորհակալություն համերաշխության համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ