...

Դեկտեմբերի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 6-8-ին մասնագիտական հարաբերությունների, ղեկավարության ու պաշտոնյաների հետ հարաբերությունների բարելավում: Շահավետ առաջարկներ կստանաք: 

9-12-ին՝ կասկածամտություն և իրադարձությունների խորքը թափանցելու ձգտում: Դրա պատճառով հնարավոր են վեճեր, մրցակցության սրացում բիզնեսում: Ֆինանսական գործերում խուսափեք շտապողական որոշումներից: Երկար ու աղմկոտ դատողությունները միայն կբարդացնեն վիճակը: Ավելի շատ հենվեք իրական փաստերի վրա: Հնարավոր է գործողություններում ազատության սահմանափակում, անհաջողություններ ընկերների, կազմակերպությունների հետ համատեղ գործերում:

Ցուլ

Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության ակնկալիքներով և ընտրության պահերով: 6-8-ին՝ ցանկացած հարաբերության ներդաշնակ զարգացում: Հաջող բանակցություններ, շահավետ համագործակցություն: Կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ:

9-12-ին՝ սեփական գաղափարներն առաջ տանելիս ու տեսակետը պաշտպանելիս սովորականից ավելի ագրեսիվ լինելու հակվածություն կունենաք: Հնարավոր են վեճեր, մրցակցություն, կոնֆլիկտներ գործընկերների հետ: Իրադարձությունների անհաջող ընթացք, դժվարություններ՝ նպատակին հասնելու ճանապարհին:

Երկվորյակ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 6-8-ին ներդաշնակ հարաբերություններ աշխատավայրում, համագործակցության լավ արդյունքներ: Հաջողություններ բիզնեսում: 

9-12-ին՝ գործնական ակտիվություն: Ավելորդ հոգսեր կամ շեղող ծանր աշխատանք ի հայտ կգա: Գործերն ավարտելու համար ստիպված եք լինելու առավելագույն ջանքեր գործադրել: Գերլարվածությունը կարող է թուլացնել առողջությունը: Հնարավոր են արտերկրի հետ կապված անհաջող գործեր:

Խեցգետին

Գործեր ու հոգսեր են սպասվում: Ստիպված եք լինելու մեծ ջանքերի գնով ավարտել գործերն ու դրանցում կարգուկանոն հաստատել: 6-8-ին՝ ներդաշնակ շփումներ ծանոթների ու գործընկերների հետ: Շփումներում դիվանագիտությունն ու տակտը թույլ կտան հասնել ուզածին և իրագործել ցանկությունները: 

9-12-ին մեծ ակտիվություն ուրիշներին սեփական ծրագրերը պարտադրելու հարցում: Սեփական սկզբունքները պաշտպանելու ձգտումը կամ կամային գործողությունները կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը: Հնարավոր են անհաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

Առյուծ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 6-8-ին՝ տանը կարգուկանոնի հաստատում և ընտանեկան հարաբերությունների բարելավում: Հետաքրքիր հանդիպումներ կունենաք հարազատների հետ: 

9-12-ին տան հետ կապված գործերում որոշումներ ընդունելիս հուզականություն ու շտապողականություն կցուցաբերեք: Կոշտ դիրքորոշում՝ գործընկերների կողմից, մրցակցության ուժեղացում, իրավաբանական խնդիրներ: Անհասկացողության կհանդիպեք պաշտոնյաների կողմից:

Կույս

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա հետաքրքրությունը ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 6-8-ին՝ ուրախություն սիրելիների ու հարազատների հետ հանդիպումներից: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների, հաճելի ծանոթություններ ու զրույցներ: Բիզնեսի հետ կապված հաջող ուղևորություններ: 

9-12-ին՝ կապերի, տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Հաճախակի վեճեր: Միաժամանակ հնարավոր են ձգձգումներ հանդիպումների ու բանակցությունների ժամանակ: Աշխատավայրում գործերն առաջ մղելու համար լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն կառաջանա:

Կշեռք

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 6-8-ին՝ հաջող գնումներ կկատարեք տան համար: Տանը հարմարավետություն կստեղծեք: Կարևոր բանակցություններ կվարեք հարազատների հետ: 

9-12-ին՝ ֆինանսական գործերին առնչվող ակտիվ հանդիպումներ ու բանակցություններ կունենաք: Հնարավոր են ֆինանսական խնդիրների հետ կապված վեճեր, բիզնեսում մրցակցության սրացում: Ստիպված եք լինելու ծախսեր անել, ֆինանսական գործերում ուրիշների ազդեցության տակ կընկնեք: Կոնֆլիկտներ կարևոր անձանց հետ:

Կարիճ

Կձգտեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 6-8-ին՝ ներդաշնակ շփումներ, հաճելի ուղևորություններ, թեթև ծանոթություններ: Կստանաք ձեր անհրաժեշտ տեղեկատվությունը: Գործնական կապեր կհաստատեք: 

9-12-ին՝ սեփական գաղափարներն ակտիվ արտահայտելու, ուրիշների կարծիքը չլսելու հակվածություն: Կցուցաբերեք որոշակի անհանգստություն ու շտապողականություն գործերում: Կոշտ տրամադրվածություն՝ հարազատների հանդեպ: Ընտանեկան հոգսեր:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում դիրքերի ամրապնդում, անձնական զարգացման ծրագրում: 6-8-ին՝ շահի լավ զգացում, հնարավոր են փոքրիկ հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: 

9-12-ին՝ տագնապալի մտքեր ու երկար մտորումներ: Ինչ-որ անհասկանալի բանից գլուխ հանելու անհրաժեշտություն կառաջանա: Ծրագրված ոչ բոլոր հանդիպումները կկայանան: Զուր ակտիվություն: Դժվարություններ են սպասվում կապեր հաստատելիս և ուղևորությունների ժամանակ: Հնարավոր է կոնֆլիկտայնություն հարազատների հետ հարաբերություններում:

Այծեղջյուր

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 6-8-ին՝ ձգտում դեպի հաճելի ու ներդաշնակ շփումները: Սեփական վարքով, արտաքին տեսքով համակրանք առաջացնելու ունակություն: Լավ լուրեր կստանաք: Հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք ընկերների շրջանում: 

9-12-ին՝ ապագայի, հեռանկարների մասին մտածելու և դատելու հակվածություն: Ավելորդ ակտիվությունն ու փոփոխությունների ձգտելը կարող են խնդիրներ ստեղծել ֆինանսական գործերում ու բիզնեսում: Գումարի ու ծախսերի պատճառով կոնֆլիկտներ կլինեն:

Ջրհոս

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 6-8-ին ինտուիցիան կօգնի ճիշտ ծրագրել գործերը, նպատակին հասնելու ճանապարհին էլ ճիշտ քայլեր անել: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում: Գործնական առաջարկներ կստանաք:

9-12-ին ծրագրերն իրագործելու և խնդիրները լուծելու հարցում վճռականությունը կմեծանա, սակայն ծագած դժվարությունները կարող են խանգարել: Զբաղեցրած դիրքի հանդեպ դժգոհություն կառաջանա, զգուշավոր կլինեք:

Ձկներ

Ծրագրերի իրագործման ու դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 6-8-ին՝ հանդիպումներ ազդեցիկ անձանց հետ, շահավետ կապեր կհաստատեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Շահեկան առաջարկներ կստանաք:

9-12-ին՝ կցուցաբերեք բարձր սկզբունքայնություն ու ակտիվություն սեփական տեսակետներն արտահայտելիս: Բայց հնարավոր են չնախատեսված ձգձգումներ գործերում, ինքնավստահության կորուստ, հեռանկարների բացակայություն: Խնդիրներ կծագեն արտերկրի հետ կապված գործերում կամ իրավաբանական խնդիրներ: Անբարյացակամ վերաբերմունքի կարժանանաք հեղինակավոր անձանց կողմից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   691 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ