...

Եղբայրական քացիներ և ապտակներ

Եղբայրական քացիներ և ապտակներ

Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքի վերաբերյալ նախաքննություն է ընթանում, որի շրջանակներում արդեն որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ այդմ, Վահագն Ալեքսանյանը (ՔՊ) 1 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին և 2 անգամ ձեռքով՝ Գեղամ Նազարյանին, Վահե Ղալումյանն (ՔՊ) առնվազն 2 անգամ ձեռքով և առնվազն մեկ անգամ ծնկով հարվածել է Վահե Հակոբյանին, Նարեկ Գրիգորյանն (ՔՊ) առնվազն 1 անգամ ոտքով և առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Սարգսյանը (ՔՊ) 1 անգամ ձեռքով հարվածել է Վահե Հակոբյանին, առնվազն 3 անգամ ձեռքով՝ Գեղամ Մանուկյանին, Արթուր Հովհաննիսյանն (ՔՊ) առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Ցիրունյանն (ՔՊ) առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Կարեն Համբարձումյանը (ՔՊ) 1 անգամ ձեռքով և առնվազն 2 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին (ՔՊ), Նարեկ Բաբայանն (ՔՊ) էլ առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին և առնվազն 1 անգամ ոտքով՝ Վահե Հակոբյանին:

«ՉԻ». Շատ ու շատ տարիներ առաջ, երևի մի 15 տարի կլինի, ՍԻՄ կուսակցության տանը կռիվ էր ընկել: Հայկ Բաբուխանյանն ուզում էր Հրանտ Խաչատրյանին քցել ու կուսակցության նախագահ դառնալ: Կնիքի և գրասենյակի համար վեճերից մեկի ժամանակ Հրանտ Խաչատրյանը մի հատ հավեսով սիլլել էր Հայկ Բաբուխանյանին: Սա էլ բողոքել էր, Հրանտ Խաչատրյանն էլ պարզաբանել էր, թե դա «հայրական ապտակ» է եղել:

Հիմա որ նայում ենք այս ծեծկռտուքի մանրամասները, թե ով՝ ինչ է արել, քպ-ականները իրենց ցուցմունքներում պիտի ասեն, որ դրանք... հայրականն այնքան էլ արժանահավատ չի, դրանք «եղբայրական» ապտակներ ու քացիներ էին: Որովհետև մնացած բոլոր բացատրություններից քրեականի հոտ է գալիս:

Մի քիչ ավելի բարդ է շիշ նետելու պահը: Հայրական կամ եղբայրական շշանետումն առանձնապես տարածված երևույթ չէ, այստեղ «կռուտիտի» համար պետք է մտածել: Քանի որ շշանետումը երկուստեք է եղել, կողմերը կարող են պարզաբանել, որ դա յուրօրինակ խորհրդարանական «վարդավառ» է եղել: Դե, այդ օրը շոգ էր, և շշանետման միջոցով իրար պարզապես ցանկանում էին հովացնել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ