...

Էկոնոմիկայի և ուրախության նախարար

Էկոնոմիկայի և ուրախության նախարար

Առաջին ալիքի հետ հարցազրույցում էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ ինքը եկել է երկարաժամկետ, իր պլանը հինգ տարվա է և այսօրվանից սկսում է աշխատել։

«ՉԻ». Արդեն պարզ է, թե ինչու է Փաշինյանը Քերոբյանին նախարար նշանակել: Այս համընդհանուր մղձավանջի և գաղջի մթնոլորտում հաստատ ուրախության պահեր է պարգևել վարչապետին:

Փաշինյանն ինքը չգիտի, թե վաղն իր հետ ինչ է լինելու, որքան է դեռ պաշտոնավարելու, իսկ Քերոբյանը հայտարարում է, որ հինգ տարով է եկել: Այսինքն՝ ոչ միայն բացառում է, որ առաջիկա երեք տարիներին արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, այլ նաև համոզված է, որ 2023 թվականի ընտրություններին կրկին Փաշինյանն է հաղթելու, իսկ ինքն էլ շարունակելու է պաշտոնավարել նախարարի պաշտոնում:

Ընդունեք, որ այս կարգի լավատեսություն հայաստանցիներից և ոչ մեկը չունի:

Ուրեմն ճիշտ կլինի, որ Քերոբյանն ամեն առավոտ մի 10 րոպե հանդես գա հեռուստատեսությամբ: Չգիտենք, թե դա ինչպես կանդրադառնա տնտեսության վրա, բայց մարդիկ գոնե մի 10 րոպեով կբարձրացնեն իրենց տրամադրությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   634 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ