...

Էս մի միֆն էլ կոտրվեց

Էս մի միֆն էլ կոտրվեց

««Իսկանդերը» կիրառվել է, բայց չեմ ասի, թե որտեղի վրա»,- նշել է Մովսես Հակոբյանը։

Ճշտող հարցին՝ իսկ Շուշիի վրա՞ է կրակել, Մովսես Հակոբյանը կրկնել է. «Ես գիտեմ՝ որտեղի վրա, բայց չեմ ասի»:

«ՉԻ». Մեծ հաշվով՝ սա ռազմական գաղտնիքի բացահայտում չէ: Եթե հայկական կողմն իսկապես «Իսկանդեր» է կիրառել, պարզ է, որ թշնամին գիտի դրա մասին:

Ուրիշ խնդիր է, որ տասը տարի նույն Հակոբյանը և մյուսները հանրությանը կերակրել են միֆով, թե այդ հրթիռը մեր անվտանգության երաշխիքն է, յուրահատուկ անվտանգության բարձիկ, որը թույլ չի տա Ադրբեջանին՝ դիմելու արկածախնդրության:

Նախկին իշխանությունները շատ էին հպարտանում «Իսկանդեր» ունենալու փաստով, անգամ Սերժ Սարգսյանն այս տարվա օգոստոսին՝ ասուլիսի ժամանակ, հատուկ շեշտեց, որ այդ հրթիռից ունեն Ռուսաստանը և մեկ էլ՝ Հայաստանը: Այնպես որ, հստակ է՝ մեզ վրա միֆ են վաճառել, քանի որ նրա կիրառումը պատերազմի բեկման չի բերել:

Գործող իշխանություններին սխալ զինատեսակներ գնելու մեջ մեղադրելուց առաջ նախկինները պետք է պատասխան տան նաև այս հարցին՝ գուցե «Իսկանդերների» փոխարեն Պանցիրներ և կամիկաձե ԱԹՍ-ներ գնե՞լն էր ճիշտ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1017 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ