...

ԵԽԽՎ-ն պետք է հստակ արտահայտվի Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ

ԵԽԽՎ-ն պետք է հստակ արտահայտվի Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ

«Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է: Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք, այո, բռնի ուժով պետք է կրթենք նաև հասարակության այդ հատվածին, որ այլևս երբեք որևէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ տալու: Հիմա ես լինելու եմ հանրապետության հրապարակում ՝ նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար»:

Սա հատված էր Հանրապետության հրապարակում Նաիրա Զոհրաբյանի ելույթից:

«ՉԻ». Հայաստանում ամեն ինչ պարզ է, բոլորը վաղուց ճանաչում են Նաիրա Զոհրաբյանին և առանձնապես զարմացած չեն, թե ինչ բառամթերք ու հռետորաբանություն է օգտագործում տիկինը իր հայրենակիցների մի ստվար հատվածին բնորոշելիս:

Խնդիրը Հայաստանի միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵԽԽՎ և մյուս կառույցների պատգամավորների ու պաշտոնյաների տիրույթում է: Նաիրա Զոհրաբյանը պետք է դառնա պերսոնա նոն գրատա եվրոպական կառույցներում: Նրան ձեռք մեկնելը պետք է դառնա պարսավանքի առարկա:

Հատկապես ԵԽԽՎ-ն պետք է հստակ արտահայտվի և զգուշացնի, որ չի հանդուրժի իր շարքերում այնպիսի պատգամավորի ներկայությունը, որն իր հայրենակիցների մասին նման կերպ է արտահայտվում:

Հ.Գ. Այս ելույթը կարող էին տալ ուրիշին, ասենք՝ որևէ «կավեենշիկի», բայց ոչ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի: Շատ պարզ պատճառով: Հանրահավաքի իրական կազմակերպիչները սրանով նաև ստորացրել են այդ կուսակցությանն ու նրա առաջնորդին: Բոլորը գիտեն նրա կրթական ցենզը և առավել ևս բոլորը գիտեն, թե «Բարգավաճը» ինչպես է ձայն ստացել վերջին 15 տարում:

Հ.Գ.2 Նաիրա Զոհրաբյանը այսօր հնարավորություն ունի մի փոքր մեղմելու հասարակական արձագանքը. եթե խոստանա, որ կրթելու են նաև Ծառուկյանին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1152 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ