...

Գագիկ Ծառուկյանն անձամբ է հանձնելու

Գագիկ Ծառուկյանն անձամբ է հանձնելու

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է ԲՀԿ քաղաքական դպրոց ընդունելության մասին: Դասընթացները տևելու են 6 ամիս: Դասընթացը հաջողությամբ անցած և լավագույն դրսևորում ցուցաբերած մասնակիցները կստանան հնարավորություն պրակտիկա անցնելու ՀՀ Ազգային ժողովում: Դասընթացների ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր, որոնք կհանձնի անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: 

«ՉԻ». Տեղ հասանք: Մեծ հաշվով, եթե ՀՀԿ-ն ունի իր քաղաքական դպրոցը, ապա ինչո՞ւ ԲՀԿ-ն չունենա: Ումի՞ց են պակաս: 

Մենք կարող ենք ենթադրել, թե ԲՀԿ դպրոցում ինչ են դասեր են սովորեցնելու աշակերտներին, ինչ առարկաներ:

1.    ԲՀԿ-ի անուրանալի դերը հայոց պետականության կայացման գործում՝ 6 ժամ:
2.    Գողական կյանքի առավելությունները ընտրական գործընթացներում՝ 12 ժամ:
3.    «Օրենքով գողերի» բանակցային հմտությունները՝ տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման ժամանակ՝ 10 ժամ:
4.    Արաբական շեյխերի և գահաժառանգների ներդրումային պոտենցիալի օգտագործումը՝ 8 ժամ:
5.    ԲՀԿ առաջնորդի թիկնազորը՝ օրենսդրական գործունեության առանցքային էտապ՝ 24 ժամ:
6.    Ավանդական ընտանիքի, օջախի և ադաթների պահպանումը՝ իրանա-ամերիկյան հարաբերությունների սրման դեպքում՝ 14 ժամ:
7.    ԲՀԿ առաջնորդի քաղաքական ուսմունքների և գրական ժառանգության ուսումնասիրություն՝ 36 ժամ:

Շտապե՛ք, տեղերն անսահմանափակ են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2150 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ