...

Հարցրու աներոջդ՝ ինչու երկիրը վերածեց կրկեսի

Հարցրու աներոջդ՝ ինչու երկիրը վերածեց կրկեսի

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք պատռում, Եռաբլուրից սրտաճմլիկ լուսանկարներ եք դնում ֆեյսբուք կամ ջղային գրառումներ եք անում Գագիկ Ծառուկյանի ընտանեկան միջոցառման մասին, հիշեցնում եմ ձեզ, որ խոսքը նույն Ծառուկյանի մասին է, որը ժամանակին ձեզ ջուր էր հասցնում, որի հետ ողջագուրվում էիք ու կոալիցիոն գործընկերություն անում, հիմա էլ ձեռք ձեռքի բռնած գնում եք «կոալիցիոն ընտրությունների»:

Հիշեցնեմ, նաև որ Ծառուկյանի նախորդ ուրախության պատվավոր հյուրերն էին ձեր Նիկոլը՝ իր ընտանիքով։ Եվ երկու խնջույքներն էլ, որոնց շքեղությունն այդքան վրդովեցրել են ձեզ, տեղի են ունեցել հենց նրա օրոք։ Իսկ «Իմքայլական» ոչնչությունները, որոնք նախորդ խրախճանքի ժամանակ լայվեր էին անում, երգում-պարում էին, ինչպես տեսնում եք, այս անգամ քար լռություն են պահպանում, որովհետև ծպտուն չհանելու ու տոնը չփչացնելու, բայց դժգոհության ալիքը դեպի ընդդիմություն ուղղորդելու հրահանգ են ստացել»։

«ՉԻ». Այս տղան այնպես է քննադատում երկու ճամբարներին, կարծես թե իր ոտքերն ամպոտ են, ինքն էլ աներոջ կառավարման տարիներին դիսիդենտ է եղել:

Նիկոլին ձայն տվողներին քննադատելուց առաջ, նախկին առաջին փեսան պետք է հիշի, թե ինչու այդպես ստացվեց: Այդպես ստացվեց նաև այն պատճառով, որ դրանից մի տարի առաջ, ընտրությունների օրը աննախադեպ հրավառություն կազմակերպեցիք: Իսկ դա 2017 թվականի ապրիլի 2-ն էր, այսինքն՝ Ապրիլյան պատերազմում զոհված տղաների մահվան առաջին տարելիցը: Այնպես որ քննադատելուց առաջ, լավ կանեք՝ տեսնեք նաև ձեր աչքի գերանը:

Եվ որպեսզի խոսքդ մի փոքր արժանահավատ հնչի, ճիշտ կանեիր մի երկու խոսք էլ շռայլեիր աներոջդ հասցեին: Կամ գոնե նրա թիմակիցների: Օրինակ, նույն բառապաշարով գրեիր՝ հանրապետական ոչնչություններ, ինչու հրավառություն կազմակերպեցիք զոհված տղաների առաջին տարելիցին:

Տարիներ շարունակ «Բարգավաճից» ընդդիմություն կերտեցիք, հետո քաղաքական անհրաժեշտությունից դրդված Դոդ անվանեցիք, այնուհետև ստիպված, կրկին քաղաքական կոնյունկտուրայից ելնելով նորից վերակենդանացրիք, իսկ հիմա զարմանում և զայրանում եք, թե ինչպես է «Բարգավաճը» դարձել այդքան կենսունակ և մշտապես տեղավորվում է պահի իշխանությունների գծագրում:

Մի խոսքով, հանրությանը դիմելուց առաջ, ճիշտ կանես դիմես աներոջդ ու մի հարց տաս՝ ինչո՞ւ երկիրը վերածեցիր կրկեսի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   824 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ