...

Հեռու մնացեք ծակ պրոֆեսորներից

Հեռու մնացեք ծակ պրոֆեսորներից

Պոլիտեխնիկ համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը «Հրապարակում» մի բան է գրել, որտեղ մասնավորապես նշված է.

«Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը 1994 թ.-ին կանխեց մեր զորքերի հարձակումը Եվլախի ուղղությամբ (Ադրբեջանի տրանսպորտային հանգույցն է), որի գրավումով կաթվածահար կաներ Ադրբեջանի երկաթգծային համակարգը (ըստ ռազմական գործողությունների ղեկավարների հեռուստատեսությամբ տված վկայությունների)»:

Վերջում էլ գրել է. Հարգելի ընթերցող, Ձեզ ցանկանում եմ տեղյակ պահել, որ, սկսած 2003 թ.-ից մինչև 2021 թ.-ի ապրիլը, վեց անգամ դիմել եմ իրավասու օրգաններին` պահանջելով բանտարկել Լ.Տ.Պ.-ին, սակայն փորձերս անցել են ապարդյուն»: 

«ՉԻ». Մեր հարգելի Վահրամ Աթանեսյանը մի ամբողջ դասախոսություն է գրել՝ փաստերով և փաստարկներով արձագանքելով այս պրոֆեսորի հարցադրումներին: Որպես ի՞նչ: Մեր կարծիքով, դա ժամանակի և նյարդերի անտեղի կորուստ է: 

Ծակ պրոֆեսորների հետ բանավիճելու կարիք չկա: Մանավանդ, որ այդ պրոֆեսորները նույնիսկ իրենց մասնագիտությունից գլուխ չեն հանում, ուր մնաց՝ քաղաքականությունից, դիվանագիտությունից: 

Մենք ընդամենը մի բան ասենք. էս պրոֆեսորները առավոտից երեկո թութակի պես կրկնում են քոչարյանա-դաշնակցական այն թեզը, թե Լևոնը Ղարաբաղի պատերազմի հաղթանակների հետ կապ չունի: Ով ասես, հաղթել է, բացի Տեր-Պետրոսյանից: Հաղթել է Ռոբերտը, դաշնակը, Սերժը, Օհանյանը, Օգանովը: Իրենք իրենց ուժերով: Հաղթել են թաքուն, տարածքները գրավել են գաղտնի: Լևոնն ընդհանրապես կապ չի ունեցել այդ ամենի հետ:

Դե, եթե Առաջին նախագահը կապ չի ունեցել ղարաբաղյան պատերազմի հաղթանակների հետ, ուրեմն, ինքն ընդհանրապես կապ չի ունեցել պատերազմի հետ: Իսկ եթե կապ չի ունեցել, այդ դեպքում ո՞նց կարող էր կապ ունենալ Եվլախի, Գյանջայի, Բաքվի չգրավման հետ: Քոչարյա՞նն է գրավել 7 շրջանները, դե թող Եվլախն էլ գրավեր, ձեռն ո՞վ էր բռնել: Նշանակում է, այդ հարցադրումները պետք է ուղղվեն Քոչարյանին. ասեն՝ մեր հերոս և ազատագրող ապի, ինչի՞ չես գրավել Եվլախը: 

Այսքանը: Թե չէ, սրանց հետ գլուխ դնել... 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1108 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ