Լուր-մեկնաբանություն
21.02.2020 / 15:00
Տնտեսական
21.02.2020 / 14:45
Լուր-մեկնաբանություն
21.02.2020 / 14:30
Լուր-մեկնաբանություն
21.02.2020 / 14:15
Տնտեսական
21.02.2020 / 14:00
Լուր-մեկնաբանություն
21.02.2020 / 13:45
13.02.2020   15:00
1406

Հեշտ ու համեղ. Հավի մսով, ձիթապտուղներով ու աղ դրած կիտրոններով թաջին


Թաջինն ավանդական մարոկկյան սպասք է, իսկ թաջինի մեջ պատրաստված ուտեստը հենց սպասքի անունով էլ կոչում են՝ թաջին: Թաջինի մեջ պատրաստված միսն առանձնանում է յուրատեսակ փափկությամբ, բերանի մեջ հալվում է:

Ուտեստը պատրաստելիս թաջինը կարող եք փոխարինել հաստ հատակով կաթսայով:

Բաղադրիչները

  • 1,5 կգ քաշով 1 հավ
  • 1 միջին գլուխ սոխ
  • 2 աղ դրած կիտրոն *
  • 3 պճեղ սխտոր
  • 120-150 գրամ ձիթապտուղ
  • 3-4 ճյուղ համեմ
  • 2 ճյուղ մաղադանոս
  • 50 գ կարագ
  • 2 ճ. գ. ձիթապտղի յուղ
  • 1 թ.գ. կոճապղպեղի փոշի
  • մի քիչ քրքում
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Կիտրոնները չորս մասի բաժանեք, առանձնացրեք կեղևը (միջուկը պետք չի գալու): Կիտրոնի կեղևները կտրատեք, կեսն առանձնացրեք մատուցելու համար:
  2. Հավը համաչափ մասերի բաժանեք: Յուրաքանչյուր կտորը լավ աղ ու պղպեղ արեք: Սոխն ու սխտորը մաքրեք, մանր կտրատեք:
  3. Թաջինի կամ հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք կարագն ու ձիթապտղի յուղը: Ավելացրեք կտրտած սոխը, տապակեք 5 րոպե: Սոխին ավելացրեք ճզմած սխտորը, կոճապղպեղի փոշին ու քրքումը: 500 մլ տաք ջուր ավելացրեք, խառնեք:
  4. Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք հավի կտորները: Հավը խառնեք սոուսի հետ, հասցրեք եռման աստիճանի, փակեք կափարիչը: 1 ժամ 15 րոպե շոգեխաշեք թույլ կրակի վրա:
  5. Ավելացրեք ձիթապտուղները, կիտրոնի կտրտած կեղևը, մանրացրած համեմի ու մաղադանոսի կեսը: Ուժեղացրեք կրակը, եփեք ևս 15 րոպե: Սոուսը պետք է լավ եփվի:
  6. Մանրացրեք հավի կտորները, տեղադրեք տաք սկուտեղի մեջ: Զարդարեք ձիթապտուղներով, կիտրոնի մնացած կեղևով, համեմով ու մաղադանոսով: 
  7. Թաջինը մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ: Թաջինի հետ հասմիկով թեյ մատուցեք: Այն հրաշալի ընդգծում է այս ուտեստի համային գամման:

* Աղ դրած կիտրոնի պատրաստման եղանակը: Անհրաժեշտ է 10 կիտրոն, 1 ճ.գ. հատիկավոր սև պղպեղ, 2-3 դափնու տերև, ծովի խոշոր աղ: Կիտրոնը չորս մասի բաժանեք այնպես, որ մեջտեղում 1,5 սմ մնա: Կիտրոնները պետք է ամբողջական մնան: Կիտրոնները բացեք, հնարավորինս խիտ ծովի աղով լցոնեք: Կիտրոնները տեղադրեք բանկայի մեջ, դատարկ մասերը դափնու տերևով ու պղպեղով խառնած աղով լցրեք: Վրան ծանր բան դրեք, որպեսզի կիտրոնները քամվեն: Հեռացրեք ծանրությունը, փակեք բանկան, 3-4 օրով դրեք մութ տեղում: Ընթացքում հարկավոր է բանկան մի քանի անգամ թափ տալ: Հետո անհրաժեշտության դեպքում աղ արեք, փակեք ապակե տարան ու 3-4 շաբաթով տեղադրեք մութ տեղում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020



 Պիտակներ

         Չորրորդ իշխանություն, աֆրիկյան խոհանոց, Նմուշներ աշխարհի խոհանոցներից




Գովազդ
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված
















































Ստոպ-կադր
Ստոպ-կադր
03.02.2020 / 2615