...

Հեշտ ու համեղ. Ոսպով տաք պրովանսյան աղցան

Հեշտ ու համեղ. Ոսպով տաք պրովանսյան աղցան

Թվում է, թե եփած ոսպը պարզ գյուղական ուտեստ է, բայց ֆրանսիացիները նրան ազնվականություն են հաղորդել՝ հոտավետ բույսերի մի ողջ փունջ ու մի գդալ մանանեխ ավելացնելով:

Ոսպը շատ սիրել ու գնահատել են դեռ հին գաղիացիները, հույներն ու հռոմեացիները: Նրանք շատ լավ իմացել են, որ այս հագեցնող ուտեստը ուժի ու էներգիայի աղբյուր է, իսկ ավելի կոնկրետ՝ հարուստ է վիտամիններով ու սպիտակուցներով:

Բաղադրիչները

  • 300 գ խոշոր ոսպ
  • 1-2 միջին չափի գազար
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 1 կապ նեխուր
  • 3 պճեղ սխտոր
  • 3-4 ճյուղ մաղադանոս
  • 2 ճյուղ ուրց
  • 4-5 կոկոն մեխակ
  • 1-2 դափնու տերև

Սոուսի համար

  • 1 թ.գ. մանանեխ
  • 1 ճ.գ. կարմիր գինու քացախ
  • 3-4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • 2-ական ճյուղ մաղադանոս, թարխուն և ռեհան

Պատրաստման եղանակը

  1. Մաքրեք սոխը, առանց կտրելու նրա մեջ մտցրեք մեխակի կոկոնները: Սխտորն առանց մաքրելու դանակի կոթով մի փոքր ճզմեք: Գազարը մաքրեք ու կտրտեք մանր քառակուսիների ձևով:
  2. Կաթսայի մեջ 1 լիտր սառը ջուր լցրեք, ավելացրեք սխտորը, սոխը, նեխուրը, դափնու տերևը, մաղադանոսի և ուրցի ճյուղերը:
  3. Ավելացրեք ոսպը, հասցրեք եռման աստիճանի, եփեք մինչը պատրաստ լինելը՝ 20-40 րոպե:
  4. Եփելու ավարտից 10 րոպե առաջ ավելացրեք գազարը: Քամեք եփած ոսպը, հեռացրեք սոխն ու խոտաբույսերը:
  5. Եփած սխտորը մաքրեք կեղևից, ճզմեք, դարձրեք շիլայանման զանգված:
  6. Սոուսի համար կանաչիներից հեռացրեք ցողունները, տերևները մանր կտրատեք: Բոլոր բաղադրիչները խառնեք սխտորի շիլայանման զանգվածի հետ ու ավելացրեք տաք մանանեխին:

Խորհուրդ: Ոսպի սիրահարները հիացած կմնան այս աղցանից: Այն կարելի է մատուցել որպես առանձին ուտեստ կամ որպես խավարտ՝ սպիտակ մսի հետ: Ցանկության դեպքում կարող եք նույնը աղցանը ոսպի փոխարեն կարմիր լոբիով պատրաստել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ