...

Հիմա էլ դարձավ ռազմագետ

Հիմա էլ դարձավ ռազմագետ

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ուզո՞ւմ եք հաղթանակ: Ուրեմն մեզ պետք է գերագույն գլխավոր հրամանատար»:

«ՉԻ». Իհարկե ուզում ենք, բայց դրանից առաջ հանրային ձախողված բժիշկը պետք է դադարի զբաղվել ստրատեգիական պլանավորմամբ: Իսկ ինչու ձախողված. որովհետև հունիսին կանխատեսում էր, որ Կովիդը կնահանջի և այլևս գլուխ չի բարձրացնի:

Երևի հասկացավ, որ բժշկությունը իրենը չի, որոշել է զբաղվել ռազմաքաղաքական խնդիրներով, հիմա թրենդը դա է: Իսկ ինքը մշտապես հետևում է թրենդին: Չէ՞ որ լինելով գաստրոէնտերոլոգ, մի քանի օրում դարձավ վարակաբան: Ի՞նչն է խանգարում մի երկու հոդված կարդա և ռազմական վերլուծություններ անի:

ԱԱԾ-ն այս տեսակին պետք է տուգանի, բայց, միևնույն է, նա կարող է ֆինանսական դժվարությունը հաղթահարել՝ իր ծառայությունները առաջարկելով 13 կուսակցություններին: Նրանք հմուտ մասնագետների քաստինգ են անում, որպեսզի օպերատիվ շտաբը համալրվի բանիմաց կադրերով:

Մանասյանը կարող է զբաղեցնել ստվերային կառավարության առողջապահության նախարարի և ՊՆ օպերատիվ պլանավորման ու կադրերի վարչության պետի պաշտոնները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ