...

Հոկտեմբերի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-22-ին բարեհաջող միջադեպը օգտակար անձանց հետ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի: Հաջողություններ կունենաք հասարակական գործերում: Ազդեցիկ ընկերներ ձեռք կբերեք: 18-19-ին ռոմանտիկ հարաբերությունները բարենպաստ ընթացք կունենան: Հավանական են հաջող բանակցություններ:

23-24-ին՝ մտավոր գործունեության ձգտում, կուզենաք աշխատել տեղեկատվության հետ: Հանդիպումներ կունենաք հարազատների հետ: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ:

Ցուլ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շաբաթը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 18-22-ին անսպասելի հաջողություններ կունենաք պրակտիկ ու ֆինանսական գործերում, առաջընթաց՝ մասնագիտական և իրավաբանական գործերում: Ազդեցիկ անձից աջակցություն կստանաք: 18-19-ին աշխատավայրում կբարելավեք դիրքերն ու հարաբերությունները: Համատեղ գործերի լավ արդյունքներ են սպասվում, հաջողություններ` բիզնեսում:

23-24-ին՝ ակտիվություն նյութական դաշտում կենցաղային խնդիրները լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Երկվորյակ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տանը հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-22-ին՝ ուժեղ ինտուիցիա, անձնական զարգացման լավ գաղափարներ կունենաք: Հաջողություններ անձնական նախաձեռնություններում, արտերկրի հետ կապված գործերում: 18-19-ին՝ ներդաշնակ շփումներ գործընկերների, սիրելիների հետ: Շփումների մեջ դիվանագիտությունն ու տակտը թույլ կտան հասնել ուզածին, իրագործել ցանկությունները:

23-24-ին՝ անձնական մեծ ակտիվություն տանը: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Խեցգետին

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարեհաջող շրջան կսկսվի: 18-22-ին անսպասելիորեն կլուծվեն տան, ընտանիքի հետ կապված խնդիրները: Հաջողակ կլինեք բարդ իրավիճակներում: Լավատես և ինքնավստահ կլինեք: Հավանական են հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: 18-19-ին ընտանիքում հարաբերությունները կբարելավվեն, տանը և գործերում կարգուկանոն կհաստատեք: Հետաքրքիր հանդիպումներ  կունենաք հարազատների հետ:

23-24-ին՝ բարձր զգայունակություն: Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու, շրջապատողների բարյացակամ վերաբերմունքին արժանանալու կարողություն: Գործերից հեռանալու, առանձնանալու ձգտում:

Առյուծ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի ընտանեկան խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 18-22-ին անսպասելի ընկերական ու շահավետ հարաբերություններ կհաստատեք, լավ հեռանկարներ ու առաջարկներ: Կազմակերպությունների հետ կապված գործերի հաջող ընթացք: Աջակցություն կստանաք ազդեցիկ ընկերներից: 18-19-ին՝ ուրախություն սիրելիների կամ հարազատների հետ հանդիպումներից: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների, հաճելի ծանոթություններ ու զրույցներ: Բիզնեսի հետ կապված հաջող ուղևորություններ:

23-24-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կույս

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 18-22-ը լավ ժամանակ է պրակտիկ գործերի համար: Հաջող պատահարը կօգնի գործերն առաջ մղելու, ֆինանսական օգուտ ստանալու հարցերում: Նոր հնարավորություններ աշխատավայրում: 18-19-ին՝ հաջող գնումներ տան համար: Տանը հարմարավետություն կստեղծեք: Հետաքրքիր հանդիպումներ կունենաք հարազատների հետ:

23-24-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Կշեռք

Վերջանում է Կշեռքի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը կփոխարինվի սեփական նյութական վիճակով հետաքրքրվածությամբ: 18-22-ին՝ ընդհանուր գործերի ընդլայնման նոր հնարավորություններ: Հեռավոր ուղևորությունների մեկնելու, արտասահմանցիների հետ գործերի, անհրաժեշտ գիտելիքներ ստանալու հնարավորություններ կընձեռվեն: Ունակությունները դրսևորելու, ճանաչման հասնելու հնարավորություն: 18-19-ին հավանական են ներդաշնակ շփումներ, հաճելի ուղևորություններ, թեթև ծանոթություններ: Գործնական կապեր կհաստատեք:

23-24-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, նրանցից աջակցություն ստանալու կարողություն: Հանդիպումներ արտասահմանից եկած հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք:

Կարիճ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հոկտեմբերի 23-ից սկսվում է Կարիճի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 18-22-ին անսպասելի լավ փոփոխություններ տանը և ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեի բարելավում: 18-19-ին՝ շահի զգացում, փոքրիկ հաջողություններ բիզնեսում ու ֆինանսական գործերում:

23-24-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Աղեղնավոր

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 18-22-ին՝ գործընկերների հետ հարաբերությունների բարելավում: Լավ նորություններ համագործակցության մեջ: Շահավետ կապերի ընդլայնում: Հաջող ուղևորություններ: 18-19-ին կձգտեք դեպի ներդաշնակ ու հաճելի շփումները: Ձեր վարքով, արտաքին տեսքով համակրանք կառաջացնեք: Հետաքրքիր ծանոթություններ ընկերների շրջանում կամ կազմակերպությունների գործերին մասնակցելիս:

23-24-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Այծեղջյուր

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 18-22-ին սպասվում են անակնկալ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Նոր հեռանկարներ աշխատանքի մեջ: Գումար կստանաք կամ խոշոր գնումներ կանեք: 18-19-ին ինտուիցիան թույլ կտա ճիշտ ծրագրել գործերն ու նպատակին հասնելու քայլեր անել: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում է սպասվում: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

23-24-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Օգնություն հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերվեք առողջության հանդեպ:

Ջրհոս

Որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շրջան է: 18-22-ին՝ գործերն ընդլայնելու անսպասելի հնարավորություններ: Ձեզ լավ դրսևորելու և ճանաչման հասնելու հնարավորություն կունենաք: Հեղինակությունը կաճի: Հաջողակ կլինեք: 18-19-ին հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ անձանց հետ ու շահավետ կապերի հաստատում: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Առաջարկներ կստանաք: 

23-24-ին՝ բարձր տրամադրություն: Ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ձկներ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 18-22-ին գործերում փոփոխություններ տեղի կունենան, որոնք վաղուց էին նախապատրաստվել ու մոռացվել: Հաջող համատեղ բիզնես կձեռնարկեք, հնարավոր է արտասահմանցիների հետ: Համագործակցության լավ արդյունքներ կունենաք: 18-19-ին՝ մասնագիտական գործերի բարելավում, կլավանան ղեկավարության հետ հարաբերությունները: Շահավետ առաջարկներ կստանաք:

23-24-ին մեծ ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   752 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ