...

ՀՅԴ-ն հաջորդ ընտրություններին 3.5 տոկոս էլ չի հավաքելու

ՀՅԴ-ն հաջորդ ընտրություններին 3.5 տոկոս էլ չի հավաքելու

«Այսինքն՝ հանրաքվեի «այո»-ն ոչ թե փրկություն է, այլ ուղիղ հակառակը․ պետությունը տանել արկածախնդրության՝ թե՛ միջազգային մակարդակում, թե՛ հանրության մեջ պառակտումները խորացնելու, և թե՛ որպես դիկտատուրա բնութագրվող պետության բազմակի դրսևորումներով։ Մեր թշնամի հարևաններին սա հնարավորություն է տալիս՝ միջազգային բեմերում մեր պետությանը ուղիղ հարվածներ հասցնելու։ Դա ո՞ւմ է պետք»։ 

Սա հատված էր Արծվիկ Մինասյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Գործ ունենք Դաշնակցության պարտիզանական պայքարի հերթական դրսևորման հետ: Իրենց մեջ խիզախություն չունեցան ՈՉ-ի ճամբար կազմավորելու համար, բայց այսպիսի հարցազրույցներով փորձում են ապակողմնորոշել հասարակությանը:

Արծվիկ Մինասյանը լավ հարց է տալիս՝ ո՞ւմ է պետք: Լեգիտիմ և վստահություն ներշնչող ՍԴ ունենալը պետք է Հայաստանի Հանրապետությանը՝ նրա պետական ինստիտուտներին:

Լեգիտիմ ՍԴ ունենալը պետք է շարքային քաղաքացիներին, որովհետև ի տարբերություն Դաշնակցության իշխանություն լինելու տարիներին, այլևս Հայաստանում պետք է լինեն օրինակարգ պետական ինստիտուտներ, որոնք անվերադարձ կդարձնեն ժողովրդավարությունը: 

Մինասյանը միջազգային արձագանքի մասին մտահոգվելու փոխարեն թող հիշի, թե ինչ ջերմեռանդությամբ էր 2015-ին քարոզում Սերժ Սարգսյանի ԱՅՈ-ի համար: Հիշի, թե ինչպես կեղծեցին հանրաքվեն, իսկ Դաշնակցությունը ոչ միայն չդատապարտեց, այլև ողջունեց կեղծիքներով անցկացված ընտրությունները: 

Այսպիսի երկերեսանիության արդյունքում է, որ Դաշնակցությունը կորցնում է իր մնացած փոքրաթիվ համակիրներին: Այսպիսի վարքագծի արդյունքում է, որ գրեթե լուծարվել է կուսակցության երիտասարդական կազմակերպությունը: Այսպիսի հակաժողովրդական քաղաքականության արդյունքում է, որ Դաշնակցությունը առաջիկա ընտրություններին նախորդ 3.5 տոկոսն էլ չի հավաքելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3075 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ