...

Ի՞նչ կապ ունի հեծանիվը մեր նահատակների հիշատակի հետ

Ի՞նչ կապ ունի հեծանիվը մեր նահատակների հիշատակի հետ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեր նահատակների հիշատակի նկատմամբ մեր հարգանքի ամենամեծ դրսևորումը պիտի լինի ապրող, զարգացող խաղաղություն ապահոված, խաղաղ զարգացման դարաշրջան ստեղծած Հայաստանի Հանրապետությունը: Այս ուղերձն ունի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախաձեռնությունը:

Շնորհակալ եմ մրցույթի բոլոր մասնակիցներին»:

«ՉԻ». Այս դեպքի համար է ասված՝ կենաց ասել չգիտես, մի՛ ասա:

Կիրակի օրով մարդիկ որոշել են առողջ ապրելակերպ վարել, դուրս են եկել հեծանիվ քշելու: Ի՞նչ կապ ունի հեծանիվը, առողջ ապրելակերպը մեր նահատակների հիշատակի հետ: Չի կարելի այս աստիճան ցինիկանալ:

Վաղը որևէ նորաբաց խաղերի այգի կայցելես ու կհայտարարես, թե հանուն նահատակների ես «Չոռտվի կալեսո» կամ մեկ այլ կարուսել նստում:

Իսկ եթե գտնում ես, որ հեծանիվ քշելը խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ապացույց է, ապա շատ ճիշտ ես անում, որ ցանկանում ես հանդիպել Էրդողանի հետ: Նա հրապարակավ կխոստանա ու կպահի խոստումը՝ հայերը հեծանիվ քշելու իրավունք կունենան, ոչ մի նոր ադմինիստրացիա չի վերացնի նրանց այդ իրավունքը:

Հ.Գ. Պատահական չէ, որ ոչ մի խորհրդական երկար չկարողացավ մնալ Փաշինյանի կողքին: Ինֆարկտի կամ ինսուլտի բուն է այս մարդը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ