...

Իր կյանքի ֆլեշ-ռոյալը

Իր կյանքի ֆլեշ-ռոյալը

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այդ պատերազմի ողջ իմաստը կայանում է Ռուսաստանին այս շրջանից դուրս բերելու մեջ։ Մի տրվեք «ինչու ռուսը չի օգնում» բառերով սադրանքների։

Սա դեռ սկիզբն է... Մի բան հստակ իմացեք, այն մարդիկ որոնք խարխլում են Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, ազգի դավաճան են և կատարում են թուրքական պատվեր»:

«ՉԻ». Իսկ մեզ թվում էր, թե ազգի դավաճանները նրանք են, որոնք «Հայաստան» հիմնադրամի փողերով պոկեր են խաղում: Պարզվում է, չէ: Մենք չենք զարմանում այս անձնավորության մտքերի վրա, շարքային, սովորական, միջին վիճակագրական քոչարյանական է: Ուրիշ ի՞նչ պիտի ասեր:

Ի դեպ, ներկայումս ՌԴ Պետդումայում քննարկում են Արցախում ընթացող պատերազմի հարցը, և այնտեղ Արցախը Ռուսաստանի կազմում ընդգրկելու կոչեր են հնչում: Մեր այս պոկերիստի երազանքը երևի դա է: Իր կյանքի ֆլեշ-ռոյալը կբռնի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1200 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ