...

Իշխանության միակ ուրախությունը

Իշխանության միակ ուրախությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ արդեն 40 օր է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքի մասնակիցների թիվը պակասում է:

«Դե, իրենք բոլորն իրար հետ 3 հազար մարդ չեն կարողանում հավաքել, այսօր անգամ 3 հարյուր մարդ չեն կարողանում հավաքեն»:

«ՉԻ». Քանի որ տարին վերջանալու վրա է, իշխանությունները կարող են էն իրենց սիրած հարյուրավոր փաստ-ձեռքբերումները ներկայացնել: Խոսքի՝ փաստ N67. ընդդիմությունը չի կարողանում մարդ հավաքել: Լուրջ ենք ասում, մի խինդ, մի ուրախություն է իմքայլականների մոտ, որ ընդդիմությունն ի վիճակի չէ հեղաշրջում իրականացնել:

Ու սրանք իրենց ներշնչել են, որ ընդդիմության այս վիճակն իրենց իմաստուն, հերոսական քաղաքականության արդյունքն է: Որ ժողովուրդը հալվում է իրենց համար, դրա համար էլ չի միանում ընդդիմությանը:

Որ այս ընդդիմությունում հավաքվել են հիմնականում արկածախնդիրներ, դա պարզ է: Որ այս ընդդիմությունը նույնպես պատասխանատու է արցախյան տանուլ տված պատերազմի համար, սա էլ չենք քննարկում: Որ վերջին 20 տարում այս ընդդիմության մեծ մասը իշխանություն ունենալով՝ մատը մատին չի տվել պետություն կառուցելու և բանակ ստեղծելու համար, Արցախի հարցը լուծելու համար, սա էլ է փաստ: Որ այս ընդդիմությունը բացարձակապես որևէ ծրագիր, ռացիոնալ առաջարկներ չունի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ, դա հենց իրենք են խոստովանում՝ Վազգեն Մանուկյանից սկսած: 

Բայց այս ընդդիմության անճարակությունից իշխանությունը պակաս անճարակ ու անգործունյա՞ է դառնում: Եթե ժողովուրդը չի ընդունում ընդդիմությանը, որտեղի՞ց եք որոշել, որ ձեզ է ընդունում: Այդ ի՞նչ եք արել կամ անում, որ ձեզ ընդունի: Ճիշտ հակառակը՝ բան չեք անում: Արածն էլ Հայաստանն ու Արցախը աղետի է հասցրել: 

Ահա այսպես իշխանության միակ ուրախությունը մնացել է ընդդիմության սակավամարդ լինելը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   865 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ