...

Ժողովրդի նյարդերը կարող են տեղի տալ

Ժողովրդի նյարդերը կարող են տեղի տալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Դեռ ընկերաբար առաջարկում եմ ներկայիս Ազգային Ժողովի պատգամավորներին շատ արագ նախաձեռնել Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Հավատացեք, մոտ ապագայում դա կդիտարկվի, որպես մեղմացուցիչ հանգամանք՝ ձեր դատավճիռները կայացնելու ժամանակ։ Ինչպես ասում են, ամեն ինչ ձեր ձեռքերում է։

Դիմում եմ նաև մեր ֆեյքահայությանը. Ձեզ էլ բան չմնաց, շատ շուտով քաբաբ առ քաբաբ պատասխան եք տալու։ Ձեր բոլորի անուներն էլ գիտենք, աշխատանքի վայրերն էլ, так что հանգիստ նստեք տեղներդ և սպասեք իրավապահների այցերին։ Եվ մեկ բան էլ՝ ոստիկանը ձերը չէ, դա էլ մոռացեք»։

«ՉԻ». Ընթերցողները կհարցնեն, ի՞նչ իմաստ ունի անդրադառնալ փոքրիկ խաղամոլին: Բայց խաղամոլի լկտիության այս մի քանի տողերի մեջ ամփոփվում է այն ամբողջ տխուր իրավիճակը, որում մենք գտնվում ենք:

Նախկին հանցագործները, որոնք թալանել են պետության բյուջեն, բանակը, սփյուռքի օգնությունը, այսօր ոչ միայն գլուխները կախ չեն կրում իրենց պատիժը, այլ նաև հոխորտում են: Հոխորտում են, որ ձգտում են ռևանշի և նրան հասնելուն պես հաշվեհարդար են տեսնելու ժողովրդի հետ:

Իհարկե, քանի արավարդանյաններն են քննադատում կառավարությանը, Փաշինյանը կարող է հանգիստ լինել, քանի որ հայ ժողովուրդը խելքը չի գցել, որ հետևի նրանց: Բայց հայ ժողովրդի նյարդերը կարող են պարզապես տեղի տալ և այս անգամ էլ մերժի այն իշխանությանը, որը ի վիճակի չէ հանցագործներին ուղարկել այնտեղ, որտեղ նրանք պետք է գտնվեն: 

Հանրաքվեն լինելու է եզրագիծը, որից հետո արավարդանյանների ազատության մեջ մնալը շատ թանկ է նստելու իշխանության վրա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1644 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ