...

Կորոնավիրուսը կենսունակ է սննդամթերքների փաթեթների վրա. բժշկի խորհուրդները (տեսանյութ)

Կորոնավիրուսը կենսունակ է սննդամթերքների փաթեթների վրա. բժշկի խորհուրդները (տեսանյութ)

Ամերիկացի ընտանեկան բժիշկ Ջեֆրի Վան Վինգենը տեսանյութով կարևոր խորհուրդներ է տվել, թե ինչպես նվազագույնի հասցնել կորոնավիրուսից վարակվելու հավանականությունը: Հիմնական ուղերձն այն է, որ մարդիկ ապրանքներ, սնունդ գնելիս դրանք պետք է երեք օր թողնեն դրսում կամ ամեն ապրանք ջանադիր կերպով ախտահանեն:

Վան Վիգենը սպառողներին զգուշացնում է, որ սննդամթերքների փաթեթների վրա մանրէներ կան, որոնք վտանգ են ներկայացնում:

Օրերս ամերիկյան մասնագետների իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսը կարող է մինչև երեք օր գոյատևել որոշ փաթեթների մակերեսին, այդ թվում՝ պլաստիկե և չժանգոտվող:

Տեսանյութում Վան Վինգենը խորհուրդ է տալիս, որ սննդամթերքների փաթեթների մանրէներից վարակվելուց խուսափելու համար լավագույն միջոցը դրանց երեք օր ձեռք չտալն է: Այսինքն, դրանք պետք է հեռու տեղ թողնել: 
Իսկ այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, բժիշկը ներկայացնում է, թե ինչպես մարդիկ կարող են ախտահանել սննդամթերքը՝ ախտահանելով յուրաքանչյուր փաթեթ կամ հեռացնելով արտաքին փաթեթավորումը:

«Այս ամենը, թվում է, թե բավական ծախսատար է, սակայն, անկեղծ ասած, հիմա մարդկանց մոտ ինչն է շատ՝ ժամանակը: Եկեք լինենք սկզբունքային, ռիսկի չդիմենք և կլինենք անվտանգության մեջ»,- ասել է բժիշկը:

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսը առավել կայուն է պլաստիկի և չժանգոտվող մետաղի վրա և նրանց մակերեսին հայտնաբերվում է 72 ժամ հետո, երբ փորձերի ժամանակ դրանք վարակում են: 

Նաև ապացուցվել է, որ Covid-19-ը մինչև 4 ժամ կենսունակ է պղինձի վրա, մինչև 24 ժամ՝ ստվարաթղթի:

Նշենք, որ բժիշկ Վան Վինգենի տեսանյութն ընդամենը 2 օրում դիտել է մոտ 12 մլն օգտատեր:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3214 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ