...

Մարինա Խաչատրյանին մրցակից է հայտնվել

Մարինա Խաչատրյանին մրցակից է հայտնվել

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իտալիայի բնակչությունը թե 2019-ին, թե 2020-ին ունեցել է ժամում մոտ 66 մահացություն։ Համաճարակի ներկայացվող ահասարսուռ դեպքերի ֆոնին ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, այդ թիվը չի փոխվում։ Այսինքն իտալացիք մահանում են այնքան, որքան հունվար ամսին, որքան անցյալ տարի ցանկացած ամսին։

Այսօր նույնպես, 6 ու կես ժամ հաշվարկով մահերի թիվը մնում է ժամում 66:

Այսպիսով։ Իտալիայում համաճարակի անվան տակ խուրդում են իրենց ծերունական և սիրտանոթային մահերը որպես վիրուսի առանձնակի վտանգավորություն, ինչն ըստ իս չի համապատասխանում իրականությանը»։

«ՉԻ». Հայաստանում բժշկական դիպլոմ ունեցողների մի խավ է հայտնվել, որոնց գիտակցության մեջ ինչ-որ վիրուս է մտել: Մարինա Խաչատրյանը նեյրոխիրուրգ է համարվում, բայց հանրապետության լավագույն նեյրոխիրուրգներն ի վիճակի չեն նրան բուժել: Այնպիսի ցնորամիտ բաներ է ասում, որ թող ու փախի:

Հիմա էլ այս բժիշկը: Այսինքն, Իտալիայում մոլեգնող կորոնավիրուսի պայմաններում իշխանությունները դեռ ժամանակ ունեն կեղծիքներով զբաղվել: Ճիշտ է, այդ կեղծիքների մասին ոչ-ոք չգիտի, բացի այս հայ բժշկից:

Մենք մի քիչ լավ չենք հասկանում, սա ի՞նչ բժիշկ է, եթե մարդկանց ողբերգություններում օգտագործում է «խուրդել» բառը: 

Մեզ թվում է, որ այս բժշկին շուտով կտեսնենք Մարինա Խաչատրյանի կողքին: Կամ՝ ասուլիսում, կամ՝ Ավանի բժշկական կենտրոններից մեկում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ