...

Մոռացել են, թե ինչպես էին Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Թոխատյանն իրենց քրֆում

Մոռացել են, թե ինչպես էին Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Թոխատյանն իրենց քրֆում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի ուղերձի ուղիղ հեռարձակման ժամանակ տեղի ունեցած սկանդալին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարդ, որ իր ուղերձի տեսանյութին տիրություն չի կարողանում անել, երկրին ու ժողովրդին ո՞նց է տիրություն անում»:

«ՉԻ». Փաստորեն, Սերժ Սարգսյանը, 10 տարի Հայաստանի ղեկավար լինելով, ի վիճակի չի եղել տիրություն անել երկրին ու ժողովրդին: 

Սա մենք չենք ասում, սա՝ Աշոտյանն է ասում: Եթե մինչև ուղիղ եթեր մտնելը Նիկոլ Փաշինյանի հետ կապված կադրերի արտահոսքը իշխանությունների անզորության մասին են վկայում, բա դրանից ավելի բեթար Աշոտյանի շեֆի՝ Սերժ Սարգսյանի հետ կապված սկանդալն է եղել:

Ոնց հասկացանք, Աշոտյանը մոռացել է 2008թ. նախագահական ընտրությունների քարոզչական հոլովակի նկարահանումից հետո մոնտաժված այն կադրերի մասին, որտեղ լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը հայհոյում է Սերժ Սարգսյանին, իսկ թե դերասան Հրանտ Թոխատյանն ինչ ասաց Երվանդ Զախարյանի մասին, դա վաղուց արդեն թևավոր խոսք է դարձել: 

Երբ այդ մոնտաժված կադրերի արտահոսք եղավ, իշխանություններն այնպես էին կատաղել, որ ոստիկանության 6-րդ վարչությունը նկարահանումներին մասնակցածներին՝ առանց բացառության, այդ թվում՝ «Շարմի» տղաներին, հավաքել, տարել էին բաժին: Որ պարզեն արտահոսքի հեղինակին: Թե ինչ էին արել ոստիկանները «Շարմի» տղաների հետ, դա էլ թող Աշոտյանը պատմի:

Սրանց թվում է, թե տարիների ընթացքում մեր հիշողությունը թուլացել է, ու մենք չենք հիշի իրենց խայտառակ լինելու մասին: Ով, ով, բայց դուք հաստատ խոսելու տեղ չունեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   9883 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ