...

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազատության հրապարակում

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազատության հրապարակում

«ՉԻ», 2012թ., մարտի 1

Ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի 2012 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում ունեցած ելույթից որոշ հատվածներ, որոնք, ըստ էության քաղաքական գնահատականներ են՝ դրանից բխող գործողությունների ծրագիր: Հույս ունենք, որ վարչապետի աթոռը զբաղեցնելու պարագայում, այնուամենայնիվ դրանք կյանքի կկոչվեն:

­­Սի­րե­լի ժո­ղո­վուրդ, ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան հպարտ քա­ղա­քա­ցի­ներ:

Ե­կել է մի քա­նի շրջա­դար­ձա­յին ար­ձա­նագ­րում­ներ ա­նե­լու ժա­մա­նա­կը, ար­ձա­նագ­րել այն կե­տը, ո­րի վրա հիմն­վե­լով պետք է կեր­տենք Ա­զատ և Եր­ջա­նիկ ­Հա­յաս­տան: ­Մենք պետք է ար­ձա­նագ­րենք, որ չի կա­րող ա­պա­գա ու­նե­նալ այն եր­կի­րը, որ­տեղ հաս­տատ­ված է սե­փա­կան ժո­ղովր­դի վրա կրա­կած իշ­խա­նութ­յուն, ո­րով­հետև ժո­ղովր­դի վրա կրա­կած իշ­խա­նութ­յու­նը թշնա­մի իշ­խա­նութ­յուն է:

Թշ­նա­մի վար­չախմ­բի հա­մար ժո­ղո­վուր­դը ա­խո­յան է և­ ոչ թե իշ­խա­նութ­յան բարձ­րա­գույն կրող, ո­րով­հետև թշնա­մի վար­չա­խում­բը ժո­ղովր­դից է գո­ղա­ցել իշ­խա­նութ­յու­նը և­ ու­րեմն ապ­րում է վա­խի մեջ, որ այդ ժո­ղո­վուր­դը կա­րող է  ի­րեն պատ­կա­նող իշ­խա­նութ­յու­նը հետ ստա­նա­լու կոնկ­րետ քայ­լեր ձեռ­նար­կել: Եվ­ ու­րեմն, թշնա­մի վար­չա­խում­բը ա­ռա­վե­լա­գույ­նը պետք է ա­նի քա­ղա­քա­ցուն և ­ժո­ղովր­դին ծնկած ու հու­սա­հատ պա­հե­լու հա­մար:
­

Քո­չար­յա­նա­սեր­ժա­կան կլա­նի ձևա­վո­րած վար­չա­խում­բը թշնա­մա­կան իշ­խա­նութ­յուն է ­Հա­յաս­տա­նի հա­մար ու քա­նի դեռ չի տա­պալ­վել այդ վար­չա­խում­բը  քա­նի դեռ պա­տաս­խա­նատ­վության չեն են­թարկ­վել սե­փա­կան ժո­ղովր­դի վրա կրա­կած հան­ցա­գործ­նե­րը` ա­պա­գա­յի, բա­րե­փո­խում­նե­րի, բա­րե­կե­ցութ­յան, ար­դա­րութ­յան, կեն­սա­մա­կար­դա­կի բարձ­րաց­ման, տնտե­սութ­յան զար­գաց­ման, մար­տու­նակ բա­նա­կի մա­սին որ­ևէ խո­սակ­ցութ­յուն ցնորք է և­ անմ­տութ­յուն: ­Քո­չար­յա­նա­սեր­ժա­կան վար­չախմ­բի գո­յութ­յան պայ­ման­նե­րում ­Հա­յաս­տա­նում հնա­րա­վոր են միայն ու միայն տե­ղա­յին ու մաս­նա­վոր հա­ջո­ղութ­յուն­ներ, ո­րոնք երկ­րի ո­րա­կա­կան պատ­կե­րը չեն փո­խում ու չեն կա­րո­ղա­նա փո­խել, ո­րոնք ծա­ռա­յում են միայն իշ­խա­նութ­յան թշնա­մա­կան էութ­յու­նը քո­ղար­կե­լուն: Այս է պատ­ճա­ռը, որ որ­քան ­Հա­յաս­տա­նում շա­տա­նում են բա­րե­գործ­նե­րը, կրկնա­կի ա­ճում է թշվա­ռութ­յու­նը, որ­քան կա­տա­րե­լա­գործ­վում են օ­րենք­նե­րը, կրկնա­պատկ­վում են ա­պօ­րի­նութ­յուն­նե­րը, որ­քան ա­ճում են տրանս­ֆերտ­նե­րը և ­պե­տա­կան բյու­ջեն, այն­քան նվա­զում են քա­ղա­քա­ցի­նե­րի ե­կա­մուտ­նե­րը, որ­քան մար­տու­նակ է դառ­նում բա­նա­կը, այն­քան շա­տա­նում են խա­ղաղ պայ­ման­նե­րում զոհ­ված զին­վոր­նե­րը:

Թշ­նա­մի իշ­խա­նութ­յա­նը երկ­րի բռնա­զավթ­ման հան­ցա­գոր­ծութ­յան պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից խու­սա­փե­լու հա­մար ա­վե­լի ու ա­վե­լի մեծ ռե­սուրս­ներ են հար­կա­վոր, ու­ժե­րի ա­վե­լի մեծ լա­րում, ա­վե­լի ու ա­վե­լի մեծ զի­ջում­ներ աշ­խարհ­քա­ղա­քա­կան բո­սե­րին: Եվ­ այդ ա­մե­նը թշնա­մի վար­չա­խումբն ա­րել ու ա­նում է մեր հաշ­վին, մեր ազ­գա­յին հարս­տութ­յան հաշ­վին, մեր ե­րե­խա­նե­րի ա­պա­գա­յի հաշ­վին, մեր կյան­քե­րի և­ ար­յան հաշ­վին:

Դ­րա վկան են ու ա­պա­ցույ­ցը ­Ռո­բի­կի ու ­Սեր­ժի­կի մի­լիարդ­նե­րի հաս­նող հարս­տութ­յու­նը, որ նրանք, ի­րենց հայ­րերն ու պա­պե­րը եր­բեք ու եր­բեք չէին տե­սել գո­նե հե­ռա­վոր պա­տե­րից կախ, բայց հի­մա վա­յե­լում են` ճա­կատ­նե­րից կախ:
Դ­րա վկան ու ա­պա­ցույ­ցը ­Մար­տի 1-ի տա­սը զո­հե­րի ար­յունն է, որ ­Սերժ ­Սարգս­յա­նի եղ­բայ­րը խոս­տա­ցել էր հե­ղել դեռևս 2007 թվա­կա­նի վեր­ջին:

Դ­րա վկա­յութ­յու­նը այ­սօր­վա ­Հա­յաս­տանն է, որ ա­մեն օր­վա հետ խրվում է հու­սա­հա­տութ­յան, ար­տա­գաղ­թի ճա­հի­ճի մեջ: Թշ­նա­մա­կան իշ­խա­նութ­յու­նը մե­ծա­գույն ցան­կութ­յան դեպ­քում չի կա­րող ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վել ­Հա­յաս­տա­նի հա­մար, ո­րով­հետև սնվում և­ ապ­րում է երկ­րի կեն­սա­կան հյու­թե­րով: 

Քա­նի դեռ ­Հա­յաս­տա­նում իշ­խում է սե­փա­կան ժո­ղովր­դի վրա կրա­կած որ­ևէ իշ­խա­նութ­յուն, ­Հա­յաս­տա­նը լի­նե­լու է եր­րորդ աշ­խար­հի եր­կիր, որ­պես հետ­ևանք դառ­նա­լու է մար­դա­զուրկ մի տա­րածք: Ն­րա բա­նա­կը, որ ոչ հե­ռու անց­յա­լում ա­մե­նա­մար­տու­նակն էին ան­վա­նում տա­րա­ծաշր­ջա­նում, վե­րած­վե­լու է տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­նա­մար­դու­նակ գու­մար­տա­կի, որ­տեղ ընդգրկ­ված են լի­նե­լու բա­ցա­ռա­պես սեր­ժան­տա­կան գե­նե­րալ­նե­րը և ն­րանց պա­դա­վատ ջի­փե­րի վա­րորդ­նե­րը, ո­րով­հետև նրա շար­քա­յին­ներն ու սպա­նե­րը կամ ինք­նաս­պան­ված են լի­նե­լու կամ ար­տա­գաղ­թած: ­Սա ա­սում եմ հա­տուկ, քո­չար­յա­նա­սեր­ժա­կան կլա­նի պաշտ­պա­նութ­յան, նրան ծա­ռա­յե­լու հայ­րե­նա­սի­րա­կան մո­տիվ­նե­րը բա­ցա­ռե­լու հա­մար: ­Ծա­ռա­յութ­յու­նը ­քո­չար­յա­նա­սեր­ժա­կան կլա­նին այլևս հա­մե­մա­տե­լի են  լի­նե­լու ­Վի­շիի կա­ռա­վա­րութ­յան հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը ֆա­շիս­տա­կան ռե­ժի­մի հետ:

Եվ­ այս­տեղ, հի­մա, 2012 թվա­կա­նի ­մար­տի 1-ին ու­զում եմ հայ­տա­րա­րել. ա­ռա­ջի­կա շրջա­նում իմ քա­ղա­քա­կան և ­քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծու­նեութ­յու­նը միտ­ված է լի­նե­լու մի ա­ռաջ­նա­յին նպա­տա­կի. ստեղ­ծել, ձևա­վո­րել, հաս­տա­տել սո­ցիալ-բա­րո­յա­կան  ի­րա­վա­քա­ղա­քա­կան մի այն­պի­սի ի­րա­վի­ճակ, որ հնա­րա­վո­րութ­յուն ստեղ­ծի 2008 թվա­կա­նի ­մար­տի 1-ի ոճ­րա­գործ կազ­մա­կեր­պիչ­նե­րին ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան դա­տա­րա­նի,  ժո­ղովր­դի դա­տաս­տա­նի ա­ռաջ կանգ­նեց­նե­լու, և  օ­րեն­քի ա­մե­նայն խստութ­յամբ պա­տաս­խա­նատ­վութ­յան են­թար­կե­լու հա­մար:

Ըստ այդմ, ու­րեմն, իմ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան ա­ռաջ­նա­յին խնդիրն է հա­նուն ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան դա­տա­րա­նի ա­ռաջ կանգ­նեց­նել հետև­յալ ան­ձանց.

1.­ Ռո­բերտ ­Սեդ­րա­կի ­Քո­չար­յան - Օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով պի­տի մե­ղադր­վի 2008 թվա­կա­նի ­մար­տի 1-ին ան­զեն ցու­ցա­րար­նե­րի վրա հրա­զե­նա­յին կրակ ար­ձա­կե­լու հրա­ման տա­լու և­ այդ­պի­սով դի­տա­վոր­յալ սպա­նութ­յուն­ներ կազ­մա­կեր­պե­լու, պե­տա­կան իշ­խա­նութ­յու­նը յու­րաց­նե­լու, բա­նա­կի ներգ­րավ­մամբ պե­տա­կան հե­ղաշր­ջում ի­րա­գոր­ծե­լու, ­Սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լու, զանգ­վա­ծա­յին ան­կար­գութ­յուն­ներ կազ­մա­կեր­պե­լու, կո­ռուպ­ցիա­յի, ազ­գա­յին հարս­տութ­յան մի­լիարդ­նե­րի հաս­նող չա­փա­բա­ժին յու­րաց­նե­լու մեջ: ­Ռո­բերտ ­Քո­չար­յա­նի, նրա հետ փոխ­կա­պակց­ված ան­ձանց գույ­քը ամ­բող­ջո­վին են­թա­կա է բռնագ­րավ­ման` հօ­գուտ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան և ­ժո­ղովր­դի: ­Քո­չար­յա­նը պետք է զրկվի բո­լոր պե­տա­կան պարգև­նե­րից: 

2.­ Սեր­ժիկ Ա­զա­տի ­Սարգս­յան - Օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով պետք է մե­ղադր­վի 2008 թվա­կա­նի ­մար­տի 1-ին ան­զեն ցու­ցա­րար­նե­րի վրա հրա­զե­նա­յին կրակ ար­ձա­կե­լու հրա­ման տա­լու և­ այդ­պի­սով դի­տա­վոր­յալ սպա­նութ­յուն­ներ կազ­մա­կեր­պե­լու, պե­տա­կան իշ­խա­նութ­յու­նը յու­րաց­նե­լու, բա­նա­կի ներգ­րավ­մամբ պե­տա­կան հե­ղաշր­ջում ի­րա­գոր­ծե­լու, ­Սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լու, զանգ­վա­ծա­յին ան­կար­գութ­յուն­ներ կազ­մա­կեր­պե­լու, պաշ­տո­նա­կան դիր­քը անձ­նա­կան հարս­տաց­ման նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծե­լու, կո­ռուպ­ցիա­յի մեջ: ­Սեր­ժիկ Ա­զա­տի ­Սարգս­յա­նի, նրա հետ փոխ­կա­պակց­ված ան­ձանց գույ­քը ամ­բող­ջո­վին են­թա­կա է բռնագ­րավ­ման` հօ­գուտ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան և ­ժո­ղովր­դի: ­Սարգս­յա­նը պետք է զրկվի պե­տա­կան պարգև­նե­րից: 

3.­ Հո­վիկ Ար­գա­մի Աբ­րա­համ­յան - Օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով պետք է մե­ղադր­վի իշ­խա­նութ­յան յու­րաց­մա­նը և ­սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման­ը օ­ժան­դա­կե­լու, զանգ­վա­ծա­յին ընտ­րա­կեղ­ծիք­ներ և ­զանգ­վա­ծա­յին ան­կար­գութ­յուն­ներ կազ­մա­կեր­պե­լու, կո­ռուպ­ցիա­յի, պաշ­տո­նա­կան դիր­քը անձ­նա­կան հարս­տաց­ման նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծե­լու մեջ: ­Հո­վիկ Ար­գա­մի Աբ­րա­համ­յա­նի և ն­րա հետ փոխ­կա­պակց­ված ան­ձանց գույ­քը ամ­բող­ջութ­յամբ են­թա­կա է բռնագ­րավ­ման` հօ­գուտ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան և ­ժո­ղովր­դի: Աբ­րա­համ­յա­նը պետք է զրկվի պե­տա­կան պարգև­նե­րից:

4. ­Հայկ Արտ­յո­մի ­Հա­րութ­յուն­յան - Օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով պետք է մե­ղադր­վի 2008 թվա­կա­նի ­մար­տի 1-ին ան­զեն ցու­ցա­րար­նե­րի վրա հրա­զե­նա­յին կրակ ար­ձա­կե­լու հրա­ման տա­լու և­ այդ­պի­սով դի­տա­վոր­յալ սպա­նութ­յուն­ներ կազ­մա­կեր­պե­լու, պե­տա­կան իշ­խա­նութ­յա­նը յու­րաց­մա­նը, սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­մանն օ­ժան­դա­կե­լու, զանգ­վա­ծա­յին ան­կար­գութ­յուն­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը օ­ժան­դա­կե­լու, կո­ռուպ­ցիա­յի մեջ: ­Հայկ Արտ­յո­մի ­Հա­րութ­յուն­յա­նի և ն­րա հետ փոխ­կա­պակց­ված ան­ձանց գույ­քը ամ­բող­ջութ­յամբ են­թա­կա է բռնագ­րավ­ման` հօ­գուտ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան և ­ժո­ղովր­դի: ­Հայկ Արտ­յո­մի ­Հա­րութ­յուն­յա­նը պետք է զրկվի գե­նե­րալ-գնդա­պե­տի զին­վո­րա­կան կո­չու­մից և ­պե­տա­կան պարգև­նե­րից:

5. Աղ­վան ­Գառ­նիկ ­Հով­սեփ­յան - Օ­րեն­քով ­Սահ­ման­ված կար­գով պետք է մե­ղադր­վի ­Մար­տի 1-ի սպա­նութ­յան հե­ղի­նակ­նե­րին և ­զանգ­վա­ծա­յին ան­կար­գութ­յան կազ­մա­կեր­պիչ­նե­րին դի­տա­վո­րութ­յամբ չբա­ցա­հայ­տե­լու, պաշ­տո­նա­կան դիր­քի չա­րա­շահ­մամբ հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը պար­տա­կե­լու, իշ­խա­նութ­յան յու­րաց­մա­նը, սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­մա­նը օ­ժան­դա­կե­լու, կո­ռուպ­ցիա­յի, պաշ­տո­նա­կան դիր­քը անձ­նա­կան հարս­տաց­ման նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծե­լու մեջ: Աղ­վան ­Գառ­նի­կի ­Հով­սեփ­յա­նի և ն­րա հետ փոխ­կա­պակց­ված ան­ձանց գույ­քը ամ­բող­ջութ­յամբ են­թա­կա է բռնագ­րավ­ման` հօ­գուտ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան և ­ժո­ղովր­դի: Աղ­վան ­Գառ­նի­կի ­Հով­սեփ­յա­նը պետք է զրկվի ար­դա­րա­դա­տութ­յան պե­տա­կան խորհր­դա­կա­նի կո­չու­մից և ­բո­լոր պե­տա­կան պարգև­նե­րից:

Սույն քրեա­կան գոր­ծի շրջա­նակ­նե­րում, ՀՀ Ք­րեա­կան օ­րենսգր­քի տար­բեր հոդ­ված­նե­րով պա­տաս­խա­նատ­վութ­յան պի­տի են­թա­րկ­վեն են նաև ­Գո­րիկ ­Հա­կոբ­յա­նը, ­Մի­քայել ­Հա­րութ­յուն­յա­նը, ­Սեյ­րան Օ­հան­յա­նը, ­Վո­վա ­Գաս­պար­յա­նը, ­Հա­տուկ քննչա­կան ծա­ռա­յութ­յան պետ Անդ­րա­նիկ ­Միր­զո­յա­նը, ­Մար­տի 1-ի գոր­ծի քննչա­կան խմբի ղե­կա­վար ­Վա­հագն ­Հա­րութ­յուն­յա­նը:

Հարկ եմ հա­մա­րում ընդգ­ծել. այն ին­չի մա­սին խո­սե­ցի ի­րա­վա­կան, սահ­մա­նադ­րա­կան անհ­րա­ժեշ­տութ­յուն է, և­ ոչ թե վրե­ժի կամ քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րութ­յան դրսևո­րում: ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան քա­ղա­քա­ցու ար­յու­նը չի կա­րող լի­նել սա­կար­կութ­յան ա­ռար­կա, հա­կա­ռակ դեպ­քում քա­ղա­քա­ցին իր հայ­րե­նի­քը կսկսի ըն­կա­լել որ­պես սե­փա­կան ե­րե­խա­նե­րի պո­տեն­ցիալ կա­ռափ­նա­րան` փրկութ­յուն գտնե­լով բա­ցա­ռա­պես գաղ­թե­լու մեջ: ­Մի բան, որ սե­փա­կան աչ­քե­րով տես­նում ենք այ­սօր:

Եվ ­բո­լոր նրանց, ով­քեր այս շեշ­տադ­րում­նե­րին կհա­կա­դար­ձեն ա­նընդ­հատ շա­հարկ­վող ար­տա­հայ­տութ­յուն­նե­րով, թե բա ին­չու այս­մե­կին չեն դա­տում, ին­չու այն­մե­կին չեն դա­տում, հա­կա­դար­ձում եմ այս բարձր ամ­բիո­նից. ­Հա­յաս­տա­նի ­Սահ­մա­նադ­րութ­յունն ա­սում է` բո­լոր մար­դիկ հա­վա­սար են օ­րեն­քի ա­ռաջ: Եվ ­բո­լոր նրանք, ում ա­րարք­նե­րը ՀՀ օ­րենսդ­րութ­յամբ ա­ռա­ջաց­նում են քրեա­կան կամ որ­ևէ այլ պա­տաս­խա­նատ­վութ­յուն, պա­տաս­խա­նու են օ­րեն­քի ա­ռաջ և կ­րե­լու են պա­տաս­խա­նատ­վութ­յուն` ան­կախ նրա­նից ընդ­դի­մա­դիր են թե իշ­խա­նա­մետ, ազ­գայ­նա­կան են թե ին­տեր­նա­ցիո­նա­լիստ: ­Սա ա­սում եմ հա­տուկ, ո­րով­հետև երբ ա­սում ենք` բո­լոր մար­դիկ հա­վա­սար են օ­րեն­քի ա­ռաջ, նկա­տի ու­նենք, որ բո­լոր մար­դիկ հա­վա­սար են օ­րեն­քի ա­ռաջ և­ ոչ ոք ա­վե­լի հա­վա­սար չէ մյուս­նե­րից:

Սի­րե­լի ժո­ղո­վուրդ, ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան հպարտ քա­ղա­քա­ցի­ներ: Ա­սա­ցի, որ քա­նի դեռ ­Հա­յաս­տա­նում հաս­տատ­ված է սե­փա­կան ժո­ղովր­դի վրա կրա­կած իշ­խա­նութ­յուն, եր­կի­րը չու­նի ա­պա­գա: ­Բայց մի՞­թե սա նշա­նա­կում է, որ այ­սօր­վա ­Հա­յաս­տա­նը չու­նի ա­պա­գա: ­Նույ­նիսկ սե­փա­կան ժո­ղովր­դի վրա կրա­կած իշ­խա­նութ­յան գո­յութ­յան պա­րա­գա­յում մեր եր­կի­րը ու­նի ա­պա­գա, քա­նի դեռ, ու­շադ­րութ­յուն, այդ երկ­րում ապ­րում են թշնա­մի իշ­խա­նութ­յան ավ­տո­մատ­նե­րի ա­ռաջ կանգ­նե­լու ու­նակ քա­ղա­քա­ցի­ներ: ­Սա այն դեպքն է, որ քիչ է ար­ձա­նագ­րե­լը, որ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նում, այս հրա­պա­րա­կում գտնվող տասն­յակ հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ ու­նակ են կանգ­նել թշնա­մի իշ­խա­նութ­յան ավ­տո­մատ­նե­րի ա­ռաջ: ­Սա այն դեպքն է, երբ յու­րա­քանչ­յու­րը պետք է խո­սի ինքն իր ա­նու­նից: Եվ ես այ­սօր, այս­տեղ, հի­մա հայ­տա­րա­րում եմ ու բարձ­րա­ձայ­նում. կանգ­նել եմ ու կանգ­նե­լու եմ ռո­բի­կի ու սեր­ժի­կի ավ­տո­մա­տա­վոր­նե­րի ա­ռաջ և ն­րանք ընկր­կե­լու ու խու­ճա­պա­հար փախ­չե­լու են մեր ան­զեն հա­յացք­նե­րի ու ձեռ­քե­րի վա­խից:

Բո­լոր նրանց, ու­րեմն, ով­քեր պատ­րաստ են կանգ­նել թշնա­մի իշ­խա­նութ­յան ավ­տո­մա­տա­վոր­նե­րի ա­ռաջ, կոչ եմ ա­նում և­ ա­ղեր­սում` բարձ­րա­ձայ­նեք ինք­ներդ ձեր մա­սին, ո­րով­հետև ձեր, միայն ձեր, բա­ցա­ռա­պես ձեր ու­սե­րին է ըն­կած Ա­րա­րատ­յան երկ­րի ա­պա­գան: Ես ձեզ կոչ եմ ա­նում կազ­մա­կերպ­վել նո­րո­վի, ո­րով­հետև ոչ ոք մեզ չի մա­տու­ցե­լու մեր ե­րա­զած հայ­րե­նի­քը: ­Կամ մենք ­Հա­յաս­տա­նը կմաք­րենք քո­չար­յա­նա­սեր­ժա­կան աղ­բից, կամ քո­չար­յա­նա­սեր­ժա­կան աղ­բը ­Հա­յաս­տա­նը «կմաք­րի» հա­յաս­տան­ցի­նե­րից, քա­ղա­քա­ցի­նե­րից, ա­պա­գա­յից: ­Մի­ջին տար­բե­րակ չկա: Եվ ու­րեմն, վի­ճա­կը նետ­ված է, ընտ­րութ­յու­նը դրված է բո­լո­րիս և ­յու­րա­քանչ­յու­րիս առջև, որ­ևէ մե­կը չի կա­րո­ղա­նա­լու խու­սա­փել այս ընտ­րութ­յու­նից:

Ես ընտ­րում եմ ա­պա­գան, ես ընտ­րում եմ հաղ­թա­նա­կը, ես ընտ­րում եմ ­Հա­յաս­տա­նը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3132 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ