...

Ոնց որ թե խառնում է

Ոնց որ թե խառնում է

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրել է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իշխանության համար պայքար ընդդիմության կողմից չի իրականացվում, քննադատությունները փոխարինվել են խորհուրդներով, աջակցության առաջարկություններով: Ներքաղաքական կյանքը կանգ է առել:

Ընդդիմությունը գլուխը կախ, լուռ պայքարում է թշնամու դեմ, որը՛ ռազմաճակատում կռիվ տալով, որը՛ ներքին խնդիրների լուծելով, որը՛ արտաքին ճակատում:

Միայն իշխանությունն է շարունակում ամեն ժամ պայքարել իշխանությունը պահելու և ամրացնելու համար»:

«ՉԻ». Բայց ոնց որ թե մեր բաբոն չէր մի տասնյակ «իքի-բիր» կուսակցությունների հետ միասին դեռ մի ամիս առաջ պահանջում իշխանությունների հրաժարականն ու ռազմական ինչ-որ խորհրդի ստեղծումը:

Դա քննադատությո՞ւն էր, թե՞ իշխանության համար պայքար: Եթե քաղաքականությունից հասկացող կա, թող ինքը ասի: 

Կամ երբ մի քանի օր առաջ Արթուր Ղազինյանը հայտարարում էր Շուշիի անկման մասին, դա ի՞նչ էր. լուռ պայքա՞ր թշնամու դեմ, թե՞ խորհուրդ իշխանություններին: Գոնե էս նեղ մաջալին լուռ մնացեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   791 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ