...

Պառակտման հարցում չեն կողմնորոշվում

Պառակտման հարցում չեն կողմնորոշվում

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրել է. «Հիմա պահը չէ՝ քննարկելու համար այն հարցը, թե ինչո՞ւ մեր ժողովրդին պառակտեցին պատերազմից առաջ և ինչո՞ւ ստացանք պատերազմ, երբ երկու տարուց ավելի ինտենսիվորեն մեզ պատրաստում էին խաղաղության՝ կասկածելի պայմաններում։ 

Նույն այդ իշխանությունն իր գործիքների միջոցով ու կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառմամբ կռիվ է տալիս քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Ռազմական դրության պայմաններում սա հանցագործություն է և դատապարտելի։

Ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու»:

«ՉԻ». Ուշադրություն դարձրեք մի հանգամանքի վրա. բոլոր քոչարյանական-միշիկական շրջանակները երկու տարի անընդմեջ հայտարարում էին, թե Նիկոլը եկել է, որ հողերը ծախի: Ամեն օր դա էին ասում: Աչքները ջուր դառավ, սպասեցին, որ հեսա-հեսա ծախելու է, բայց չստացվեց:

Հիմա էլ ասում են. իսկ ինչի՞ պատերազմ սկսվեց: Նիկոլը մեղավոր է, որ պատերազմ սկսվեց: Հիմա, Աստված տա, պատերազմն ավարտվի, մեկ էլ դա են ասելու. իսկ ինչո՞ւ պատերազմն ավարտվեց, ինչո՞ւ Բաքուն չգրավեցին:

Ինչ վերաբերում է քաղաքական ընդդիմախոսների դեմ կռվին, ոնց որ թե ձեր շարքերից են կոչ անում իրական տեղեկություններին ծանոթանալ թուրքա-ադրբեջանական կայքերից, ձեր քարոզչամեքենան է գրում, թե Նիկոլը անհանգստացած է Արայիկ Հարությունյանի աճող վարկանիշով, դուք եք գրում, թե պետք է այս կամ այն գերտերության ոտքերն ընկնել: 

Թարսի պես, այս ամենը հետո մոռացվում է, հակառակ դեպքում ազգի իրական պառակտիչները այսօր բանտում պետք է լինեին, ոչ թե 2 մլրդ գրավի դիմաց ազատ արձակվեին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ