...

Քոչարյանին և Սարգսյանին պետք է դատել նաև սրանց բուծելու համար

Քոչարյանին և Սարգսյանին պետք է դատել նաև սրանց բուծելու համար

«Եթե «սևը» ոչ մի ներկայացվածություն չունի օրենսդիր ու գործադիր իշխանությունում, իսկ դատական իշխանությունն էլ իրեն չի ներկայացնում, այսինքն` անկախ չէ «սևերից ու սպիտակներից» և կոչված է ոչ թե արդարադատություն իրականացնելուն, այլ ժողովուրդ հռչակված ամբոխի, նույն ինքը` «սպիտակների» ցանկություններն իրականացնելուն, ապա արդյո՞ք բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն պողոսների վարչապետի ու նրա Ատելության կուսակցության հետ ու «սևեր են» հռչակված, չեն ընկալելու, որ սա իրենց պետությունը չէ, և իրենք գերու կարգավիճակում են օտարի կողմից օկուպացված իրենց Հայրենիքում: Այդ դեպքում ինչու՞ պետք է «սևերը» իրականացնեն սահմանադրությունից բխող իրենց պարտականությունները և չունենան «սպիտակներին» հավասար իրավունքներ ու ներկայացվածություն, ինչո՞ւ պետք է հաճույքով հարկեր վճարեն ու մասնակցեն ՀՆԱ ստեղծմանը:

Անշուշտ, ժողովուրդ անվան տակ քողարկվող «սպիտակների» քանակն այս պահին շատ չէ, ավելին` նրանք փոքրամասնություն են, բայց խիստ ագրեսիվ ու կեղծարար, նրանք իրենք իրենց մեծամասնություն հռչակած փոքրամասնություն են: Նաև անշուշտ, այս պահին էլ պողոսների վարչապետն ունի աջակցիների մի ստվար զանգված: Մի կողմից դա դավաճան ամբոխն է` հիմնականում բաղկացած ոհմակային հոգեբանություն կրող, երբևէ գիրք չկարդացած, երբևէ փող չաշխատած, իր դժբախտությունը այլոց մեջ որոնող, հանրային ու անձնական կյանքում երբևէ ոչ մի հաջողություն չարձանագրած անաստվածների զանգվածից, մյուս կողմից` հասարակական-քաղաքական օպորտունիստներն են, որոնք սոցիալական վերելակով դեպի վերին հարկեր կարող են բարձրանալ միայն այլանդակ ժամանակներում:

Ի՞նչ պետք է անեն «սևերը». ստեղծեն իրենց կյանքը կարգավորող ինստիտուտներ ու ինստիտուցիոնալ մակարդակում «ազատագրական պայքար» ծավալեն իրենց պետությունը օկուպացրած բանդայի դեմ: Եվ, իհարկե, հետագայում չկրկնեն իրեն «սպիտակ» հռչակած Ատելության կուսակցության սխալը` երբեք ու երբեք հասարակությանը, ազգին, ժողովրդին չբաժանեն «սպիտակների ու սևերի», չբևեռացնեն ժողովրդին, եղբորը եղբոր դեմ չհանեն ու ստեղծեն պետություն, իրական պետություն, բոլորի համար պետություն` հավասար իրավունքներով ու պարտականություններով:

Սրանք մարդ չեն»,- գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«ՉԻ». Երեկ առիթ ունեցել էինք գրել նման ևս մեկ «վիրուսակիրի մասին»: Միհրան Հակոբյանը աշխատում է նույն կազմակերպությունում, ինչ Արման Սաղաթելյանը և դժվար է ասել, թե ով է ում վարակել: Իսկ այն, որ հիվանդությունն առկա է և օր օրի խորանում է, աներկբա է: 
Եվ սա ամենևին վիրավորանք կամ պիտակավորում չէ: Դժվար է հավատալ, որ Հակոբյանն առողջ է, մեղսունակ, չունի հալյուցինացիաներ, բայց արտահայտում է նման մտքեր: 

Աշխատել է պատգամավոր, բայց բողոքում է, որ իրենց ուժը, չստանալով ժողովրդի քվեն, այնուամենայնիվ ներկայացված չէ խորհրդարանում: Ստացել են 4 տոկոս ձայն, բայց ասում է՝ մենք շատ ենք: Մի ամբողջ ժողովրդի, որ մերժել է իրենց, անվանում է անաստված, անգրագետ ամբոխ: Հարկերի և ՀՆԱ-ի մասին բարբաջանքներն ընդհանրապես վկայում են, որ երիտասարդը չի հիշում, թե ով է ինքը, ովքեր են իր ընկերները և շեֆերը: Չի հիշում, որ հարկերը իրենք թաքցրել են, իսկ բյուջեն՝ կերել: Եվ իրենց իշխանության հեռացման արդյունքում բյուջեն աճել է 40 տոկոսով:

Խոսում է «սևերի և սպիտակների» տարանջատման անթույլատրելիության մասին: Բայց մի ամբողջ ժողովրդի մասին ասում է՝ սրանք մարդ չեն: 

Այսօր Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի դատն է: Նրանց պետք է դատել նաև միհրան հակոբյաններ բուծելու և ժողովրդի վրա ֆաս տալու համար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2353 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ