...

Սպանության կոչը խոսքի ազատություն ա, բա՞

Սպանության կոչը խոսքի ազատություն ա, բա՞

Իրավապաշտպան, ՀՀ Արդարադատության նախկին նախարար, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմ մասնագիտական ու անձնական կարծիքով՝ դավաճան ստահակին շանսատակ անելու հրապարակային կոչը ոչ միայն հակաօրինական չէ, այլև խոսքի ազատության՝ հանրայնորեն պիտանի դրսևորում է»:

«ՉԻ». Մենք պատահական չնշեցինք Ռուբեն Մելիքյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնները: Որ հասկանալի լինի, թե ինչ մակարդակի և որակի մարդիկ են նախկինում լցված եղել պետական կառավարման համակարգում: Այն էլ՝ արդարադատության: Դրա համար էլ 20 տարի իրավական բեսպրեդել և տեռոր էր տիրում երկրում:

Հասկանո՞ւմ եք, կոչումով իրավապաշտպանը սպանության, բռնության կոչը համարում է խոսքի ազատության դրսևորում: Այսինքն, եթե հիմա ինչ-որ մեկը հրապարակավ հայտարարի, որ պետք է շանսատակ անել Ռուբեն Մելիքյանին, գլուխը ջարդել, կախել, ի՞նչ է անելու: Ասելու է՝ դե, խոսքի ազատության դրսևորո՞ւմ է:

Ու հանկարծ թող չասի, թե սխալ համեմատություն ենք անում: Որ իր կարծիքով, եթե ինչ-որ մեկին դավաճան են համարում, ապա նրան կարելի է սպանելու կոչ անել: Թքած անմեղության կանխավարկածի վրա: Ինքն արդեն որոշել է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, վերջ, վճիռն էլ կայացրել է: Իսկ եթե մեկին էլ դուր չի գալիս Ռուբեն Մելիքյանի այս գրառումը կամ նրա սանրվածքը, մարդ ես, կարող է այս աշխարհում մեկը կա, որին ահավոր չի դզում Ռուբեն Մելիքյանի սանրվածքը ու դրա համար կոչ է անում նրան ոչնչացնել... պարտադիր չէ, որ սպանության կոչի համար առիթը դավաճանության մեղադրանքը լինի: Ու եթե ամեն մեկը սկսի իր հերթին սպանության կոչ անել, մենք այսպես ո՞ւր ենք հասնելու:

Ու սրանց տարիներ շարունակ վստահել են որոշելու մարդկանց ճակատագրերը: Հարյուրավոր քաղբանտարկյալները նաև սրանց խղճին են: Որովհետև ոչ թե օրենքով են առաջնորդվել, այլ աչքաչափով: Սա մա՞րդ է սպանել մի բարևի համար, բայց լավ մարդ է, ոչինչ, պետք չէ արդարադատություն իրականացնել: Իսկ սա Քոչարյանի դեմ ցույցի՞ է մասնակցել, տո, տարեք, դրան սատկացրեք, հասնում է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1154 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ