...

Թշնամին բութ է և շատակեր

Թշնամին բութ է և շատակեր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը` Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում ասել է. «Մի ասեք կապիտուլյացիա, քանի որ մեզ լսում են թշնամիները»:

«ՉԻ». Թույլ տվեք չհամաձայնել Հ. Իգիթյանի հետ: Կյանքը ցույց տվեց, որ մեր թշնամին բութ է: Մի ամիս է, մեռանք ասելով՝ հաղթելու ենք, գյոռբագյոռ ենք անելու, Գյանջան ու Եվլախն ենք վերացնելու, այստեղ ու այնտեղ դժոխքի մեջ ենք գցելու, ոչ մի թիզ չենք տալու, այդպես էլ գլուխները չմտավ: Մեր ասածները չէին հասկանում:

Այնպես որ, մենք հիմա ինչ էլ ասենք, էլի չեն հասկանալու: Ինչքան էլ ասենք՝ կապիտուլյացիա, պարտություն, ձախողում, խայտառակություն, մեկ է, լսում են, բայց տեղ չի հասնում: Այ սենց տուպոյ թշնամի ունենք: 

Իսկ ընդհանրապես, խորհրդարանական քննարկումների ընթացքում արժե մեկումեջ հայտարարել, որ մեր զորքերը Բաքվի մատույցներում են, Ալիևն էլ փախել է Թուրքիա: Թող տենց բաներ լսեն:

«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1151 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ