...

Тут помню, тут не помню

Тут помню, тут не помню

«2008-ին էլ նման խիստ կանոններ չկային, ու չի կարելի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Ես հիշում եմ, որ բազմաթիվ լրատվամիջոցներ դիմեցին դատարաններ, դիմեցին անգամ ՄԻԵԴ, որովհետև այդ ընթացքում հրապարակելով միայն պաշտոնական տեղեկություններ կամ ընդհանրապես չհրապարակելով՝ մեծ վնասներ էին կրել, ընթերցող կորցրել»,- զուգահեռն անցկացրել է Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակ» թերթի հետ զրույցում:

«ՉԻ». Գիտնականներն անպայման պետք է ուսումնասիրեն տիկին Զոհրաբյանին, ակնհայտ է, որ կորոնավիրուսը վնասում է նաև հիշողությանը: Չի կարող պատահել, որ զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է արվում այս հայտարարությունը: Եթե հիշողությունը վնասված չլիներ, Զոհրաբյանը կհիշեր, որ 2008 թվականին ինքը պատգամավոր էր և քվեարկել է արտակարգ դրություն մտցնելու օգտին, այսինքն՝ լրատվամիջոցները փակելու դրակոնյան օրենքին:

Ինքը քվեարկել է, որ լրատվամիջոցները հնարավորություն չունենան լուսաբանելու, թե Քոչարյանը ինչ սպանդի գնով է իշխանությունը փոխանցում Սերժ Սարգսյանին: Զոհրաբյանը քվեարկել է, որ լրատվամիջոցները հնարավորություն չունենան արագ արձագանքելու և գրելու, թե ովքեր թալանեցին խանութները: Զոհրաբյանը քվեարկել է, որ լրատվամիջոցները չկարողանան լուսաբանել, թե ինչ պայմաններում են ընթանում քաղբանտարկյալների դատավարությունները: Զոհրաբյանը քվեարկել է, որ լրատվամիջոցները չկարողանան գրել, թե ինչ քաղաքական առևտրի արդյունքում է Ծառուկյանը կոալիցիա կազմել Մարտի 1-ի կազմակերպիչների հետ:

Հռոմի պապից կաթոլիկ պետք չէ լինել, Հռոմի պապից մի 20 տարի մեծ պետք է լինել չհիշելու համար, թե ինչի օգտին է քվեարկել 12 տարի առաջ:

Իսկ ՄԻԵԴ-ի մասով հիշեցումն իսկապես զավեշտալի է: 12 տարի անց չկա վճիռ: Այնպես որ՝ թող մտահոգ Զոհրաբյանն էլ գնա այդ ճանապարհով:

Հ.Գ. Ներկայացնենք նաև, թե ներկայումս խիստ մտահոգ Նաիրա Զոհրաբյանն ինչ է ասել 2008 թվականի մարտի 14-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի ԲՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ. «Նաիրա Զոհրաբյանը, որպես նախկին ընդդիմադիր լրագրող, անդրադարձավ խոսքի ազատության խնդրին: Նրա կարծիքով՝ ազատ խոսքը պետք է կարողանալ տարանջատել ատելության քարոզից: Այս ենթատեքստում պատգամավորը տեսնում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքը որոշակիորեն փոփոխելու անհրաժեշտություն»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2980 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ