...

Խիզախ, խելացի, նպատակասլաց, սկզբունքային երիտասարդը

Խիզախ, խելացի, նպատակասլաց, սկզբունքային երիտասարդը

Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Չեմ խոսի ուրիշների փոխարեն, բայց անձամբ ինձ համար, 2020 թվականի պատերազմի հանգամանքների հետաքննությունը և պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է: Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից: Խոստանում եմ»:

«ՉԻ». Միայն հիմա է ակնառու դառնում, թե որքան վատ ազդեցություն է ունեցել Միշիկի համար Սերժ Սարգսյանի փեսա դառնալը և նրա ուղեծրում կարիերա անելը:

Խիզախ, խելացի, նպատակասլաց, սկզբունքային երիտասարդը, որ կարող էր դառնալ նոր Բոլիվար կամ Չե Գևարա, դարձավ հասարակ մեդիամագնատ և Սերժ Սարգսյանի պես ղեկավարին ծառայող տասովշիկ:

Պատերազմից անցել է 5 ամիս, ո՞ւմ ես սպասում: Ի վերջո վերադարձիր Հայաստան, ամենաշատը 72 ժամով ես կալանավորվելու, ոչ ոք չի հասցնի որևէ բան անել հետդ: Դրա փոխարեն դուրս կգաս և միանգամից կբարձրանաս բարիկադի վրա ու կգլխավորես ազգի փրկության շարժումը: Այն էքսպրեսիան, որ կա գրառումներումդ, ամբողջովին չի արտացոլում քո ներուժը: Այսպիսի տեքստերը անհամեմատ տպավորիչ կլինեն, եթե հնչեն կառավարական որևէ շենքի գրաված տանիքից:

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կարող է տապալել միայն Միշիկը, բայց ինքն էլ թարսի նման քաշում է և չի վերադառնում: Չունի այս ազգը բախտ, հո զոռով չէ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   689 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ